481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Նաիրի» կինոթատրոնի կինոցուցադրությունների կենտրոնը կգործի հունվարից
10:52
20 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանի «Նաիրի» կինոթատրոնի կինոցուցադրությունների կենտրոնը կգործի 2012 թվականի հունվարի 15-ից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունյանը:

Մի քանի ամիս առաջ «Նաիրի» ամենահին կինոթատրոնը վաճառվել է նոր սեփականտիրոջ և դադարել է գործել ըստ նշանակության: Այժմ այնտեղ գործում է տեղական բանկերից մեկի մասնաճյուղը: Սակայն վերջերս Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ կինոկենտրոնը մտադիր է սեփականատիրոջ հետ իրավաբանորեն ձևակերպել կինոդահլիճի վարձակալության դիմաց խորհրդանշական վճարի հնարավորություն, ինչը կինոթատրոնին մասամբ գործելու հնարավորություն կտա:

Ըստ նրա, նախնական պայմանավորվածության համաձայն, այժմ իրականացվում է օրական մեկ-երկու ֆիլմերի ցուցադրություն:
Բագրատունյանն ասաց, որ Հայաստանի քաղաքապետարանը և Կրթության և գիտության նախարարությունը խոստացել են օժանդակություն ցուցաբերել կենտրոնի շահագործման հարցում, և շուտով նախատեսվում է այդ առիթով համապատասխան համաձայնագրի ստորագրում:
Նա նշեց նաև, որ կինոցուցադրությունների ծրագիրը բաղկացած կլինի երեք մասից` «Մանկական (դպրոցական) ծրագիր», «Հայկական ժամանակակից ֆիլմեր» և «Արտասահմանյան կինո»:

Բացի այդ, Բագրատունյանի խոսքով, ծրագրվում է նաև բաժանորդագրերի համակարգ ներդնել դպրոցականների համար:
Ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղարն ավելացրեց, որ հունվարից, բացի հայրենական ֆիլմերից, նախատեսվում են նաև համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցների ցուցադրություններ:

«Նաիրի» կինոթատրոնն ամենահինն է Երևանում և գործում է 1920 թվականից: Այս կինոթատրոնում է կայացել Համո Բեկնազարյանի նկարահանած «Զարե» առաջին հայկական ֆիլմի պրեմիերան:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար: