480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ReAnimania փառատոնի մասնակիցներից մեկը պրակտիկա կանցնի բրիտանական հայտնի Aardman ստուդիայում
12:23
15 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ReAnimania միջազգային փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Թագավորության Aardman ստուդիայում, հաղորդում է հայկական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Սա Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի՝ ReAnimania փառատոնի շրջանակում առաջին անգամ սահմանված մրցանակն է:
ReAnimania միջազգային անիմացիոն երրորդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-19-ը Երևանում:
Հաղորդագրության համաձայն, Բրիտանական խորհրդի և ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Հայաստան կժամանի ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան: Նա սեպտեմբերի 14-19-ը կանցկացնի վերապատրաստման դասընթացներ փառատոնի մասնակիցների համար և կքննարկի համագործակցության հեռանկարներ:

«Անիմացիոն արվեստի հայ մասնագետը հնարավորություն կունենա մեկ ամիս շարունակ աշխատել օսկարակիր մասնագետների հետ, ծանոթանալ բրիտանական անիմացիոն արվեստի նորարարություններին և ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Aardman ստուդիայում նկարահանվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Aardman ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի` 4 անգամ արժանանալով հեղինակավոր այդ մրցանակին: 

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 6-ին։ ReAnimania նախագծի նպատակն է օգնել  անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատոր նկարիչների նոր սերնդի դաստիրակման և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար քննարկումներ կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմեր ցուցադրելը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: