486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված վեց անիմացիոն ֆիլմ կցուցադրվի Երևանում ReAnimania փառատոնի բացման շրջանակներում
16:41
14 Սեպտեմբերի 2011

ReAnimania երրորդ միջազգային անիմացիոն փառատոնի բացումը կնշանավորվի Հայաստանի անկախության վերջին 20 տարիների ընթացքում նկարահանված հայրենական արտադրության վեց ֆիլմերի ցուցադրությամբ, նշել է փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:

ReAnimania երրորդ միջազգային անիմացիոն փառատոնը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 14-19-ը:
«Բացման շրջանակներում կցուցադրվեն վերջին քսան տարվա ընթացքում նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց ցուցադրությունը նվիրված է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին... Հնարավոր է, որ այդ ֆիլմերից մի քանիսն արդեն ծանոթ են ձեզ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քասունին:

Նա տեղեկացրեց, որ բացման շրջանակներում կցուցադրվի հինգ կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ:
Փառատոնի հիմնադիրը հրաժարվեց ներկայացնել լիամետրաժ ֆիլմի անվանումը՝ նշելով, որ դա անակնկալ է, որին հնարավոր կլինի ծանոթանալ միայն փառատոնի բացման ժամանակ:

Քասունին ընդգծեց, որ ողջ փառատոնը կանցնի «Անկախ անիմացիայի 20 տարին» նշանաբանի ներքո:
Նրա խոսքով՝ փառատոնի շրջանակներում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի շուրջ 330 անիմացիոն կինոնկար աշխարհի շուրջ 40 երկրից: Քասունին հատկապես նշեց, որ տարեց տարի ավելանում է փառատոնի մասնակից-երկրների քանակը: Նրա խոսքով՝ այս տարի փառատոնին առաջին անգամ կմասնակցի Թայվանը:

ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2009թ.-ի հոկտեմբերի 6-ին։ ReAnimania նախագծի նպատակն է օգնել  անիմացիոն արվեստի զարգացմանը, համաշխարհային կարգի անիմատոր նկարիչների նոր սերնդի դաստիրակման և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքները ցուցադրելու համար քննարկումներ կազմակերպելը, ինչպես նաև հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմեր ցուցադրելը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
24 Փետրվարի 2017
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ռոք–հիթի հիասքանչ կատարմամբ ցնցել է «Ձայնը.երեխաներ» մրցույթի ժյուրիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13–ամյա Արտյոմ Սեյրանյանը ցնցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը.երեխաներ–4» մրցույթի ժյուրիի անդամներին` կատարելով AC/DC խմբի «Highway To Hell» հիթը։
15:24
24 Փետրվարի 2017
Դաշնամուր–սաքսոֆոն հայկական դուետը նվեր կմատուցի կանանց
Անվանի դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն ու սաքսոֆոնահար Հարություն Հարությունյանը մարտի 8–ին համերգով հանդես կգան Բրյուսելում։
16:15
23 Փետրվարի 2017
Էլթոն Ջոնը կներկայացնի «Խոստում» ֆիլմն «Օսկարին» նախորդող երեկոյին
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
15:43
22 Փետրվարի 2017
Հայ հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը` Սյուզան Սարանդոնի հետ նկարահանման ընդհանուր հարթակում
Հայտնի նկարիչ-հիպերռեալիստ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվի փորձարարական վավերագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում: