486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ում Հայաստանի մասնակցության հարցը կլուծվի մինչև տարեվերջ. ՀՀՌԽ ղեկավար
18:19
07 Սեպտեմբերի 2011

Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակցության հարցն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կլուծվի Ժնևում դեկտեմբերին կայանալիք Եվրոպական հեռարձակողների միության ժողովից հետո, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

«Հայաստանը հենց Եվրոպական հեռարձակողների միությունից իր պատվիրակության անվտանգության երաշխիքներին է սպասում: Մեզ հարկավոր են հենց միության երաշխիքները, այլ ոչ թե ադրբեջանական կիսատ երաշխիքները», - հայտարարեց Հարությունյանը:
Ինչպես նշեց Հարությունյանը, հակառակ դեպքում Հայաստանը չի կարող Բաքու ուղարկել 30-40 հոգանոց պատվիրակություն:

Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ հայկական պատվիրակության մասնակցության հարցը միակ խնդիրը չէ, որը պետք է քննարկվի Ժնևում:

«Մի քանի խոչընդոտներ կան Բաքվում «Եվրատեսիլի» անցկացման համար: Որքան ես գիտեմ, քննարկվում են մրցույթի անցկացման պահուստային տարբերակները, եթե Ադրբեջանը չկարողանա հաղթահարել այդ խոչընդոտները», - նշեց նա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կկարողանա վերացնել դժվարությունները:

Բաքուն «Եվրատեսիլ 2012» մրցույթը հյուրընկալելու հնարավորություն է ստացել՝ Դյուսելդորֆում 2011 թ.-ին կայացած միջազգային մրցույթում Նիքի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Քասիմով) ադրբեջանական դուետի հաղթանակի շնորհիվ:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ-2012»-ի հայ մասնակիցների անվտանգությունը։
Սակայն հայկական կողմն անվտանգության լուրջ երաշխիքներ է ակնկալում Եվրոպայի հեռարձակման միությունից և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային կազմակերպությունների կողմից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։