482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Միմինո» ֆիլմի լեգենդար հերոսներին կհավերժացնեն Թբիլիսիում
18:57
06 Սեպտեմբերի 2011

Գեորգի Դանելիայի «Միմինո» խորհրդային կատակերգության լեգենդար հերոսները կհավերժանան Թբիլիսիում, երեքշաբթի տեղեկացրել է թատրոնի և կինոյի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն:

Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Աբզիանիձեն նշել է, որ հուշարձանի բացումը, որը կտեղադրվի Թբիլիսիի հայաբնակ շրջանում՝ Հավլաբարում, տեղի կունենա 2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին:

Նա տեղեկացրել է, որ հուշարձանը բաղկացած կլինի հայտնի ֆիլմի հերոսների՝ Վալիկո Միզանդարիի (Միմինո), ում մարմնավորել է Վախթանգ Կիկաբիձեն, Ռուբիկ Խաչիկյանի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի կատարմամբ և Իվան Վոլոխովի՝ Եվգենի Լեոնովի կատարմամբ, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի հուշարձաններից:

Հուշարձանի հեղինակն է հայտնի ռուսաստանաբնակ վրացի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին:

Գեորգի Դանելիայի այս լեգենդար ֆիլմի հուշարձանն արդեն բացվել է Ռուսաստանում: Այն գտնվում է Մոսկվայում՝ Ժամանակակից արվեստների թանգարանի տարածքում:

Հուլիսին 6-ին ֆիլմի հերոսների հուշարձանի բացումը տեղի է ունեցել Դիլիջանում: Ֆրունզիկ Մկրտչյանի, Վախթանգ Կիկաբիձեի և Եվգենի Լեոնովի բրոնզե արձանները խորհրդանշում են երեք հարևան երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի բարեկամությունը: Դա պարզապես հուշարձան չէ, այլ նաև շատրվան։ Ճարտարապետներն ասում են՝ արվեստի կենարար ուժը ստեղծվում է միայն համատեղ աշխատանքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: