486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը կմեկնարկի Կալինինգրադում
10:39
06 Սեպտեմբերի 2011

«Երգեհոն պլյուս» փառատոնը և Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը մեկնարկում է երեքշաբթի Կալինինգրադում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մարզի ֆիլհարմոնիայի մամուլի ծառայությանը։

Մրցույթի բացման օրը Կալինինգրադի մարզի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա գալա համերգ, որի ծրագրում երգեհոնի և տարբեր գործիքակազմերի համար հատուկ պատրաստված ստեղծագործություններ կհնչեն։

Համերգի շրջանակներում տեղի կունենա Վաչե Շառաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է դուդուկի և «Տերեմ-քառյակի» համար՝ հատուկ այդ արարողության համար: Ծրագիրը ներկայացնում է աշխարհում ժողգործիքների և երգեհոնի համադրման առաջին փորձը, այն պատրաստ է և հատուկ այդ համերգի համար գործիքավորվել է երաժիշտների կողմից։

«2011թ.-ին մրցույթը համընկնում է Միքայել Թարիվերդիևի հոբելյանի հետ. օգոստոսի 15-ին լրացավ նրա 80-ամյակը... Այս տարի մրցույթին ռեկորդային քանակությամբ հայտ է ներկայացվել՝ 52,  կմասնակցեն 26 երկրից ժամանած երաժիշտներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ընտրական փուլերն արդեն անցել են Կանզասում (ԱՄՆ), Համբուրգում (Գերմանիա)։ Սեպտեմբերի 1-3-ն առաջին փուլի մրցութային լսումները կայացել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։
Երգեհոնահարների մրցակցության մոսկովյան փուլն անցել է օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ը։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլն ավանդաբար կանցկացվի Կալինինգրադում, դրան կմասնակցեն ընտրական փուլերն անցած երաժիշտները։

Կսկսվեն մրցութային լսումները, որոնց կմասնակցեն 22 երգեհոնահարներ, սեպտեմբերի 7-ին ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում, իսկ սեպտեմբերի 10-ին երրորդ փուլի լսումները տեղի կունենան Մայր տաճարում։

Երգեհոնահարների փառատոնը և մրցույթը կավարտվի սեպտեմբերի 11-ին. հաղթողներին և համերգի դափնեկիրներին մրցանակներ կշնորհվեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։
11:50
13 Փետրվարի 2017
Ադելը` Grammy մրցանակաբաշխության հաղթահերոս
Բրիտանացի երգչուհին դարձավ արարողության հաղթահերոսը` մրցանակի արժանանալով միանգամից հինգ անվանակարգերում։
14:36
12 Փետրվարի 2017
Անգելինա Պապիկյանը Հայաստանից ապշեցրել է «Ты супер» մրցույթի ժյուրիին՝ անցնելով երկրորդ փուլ
«Ты супер» նոր մրցույթի պատանի մասնակից, 15-ամյա Անգելինա Պապիկյանը Հայաստանից փայլուն ելույթ է ունեցել առաջին փուլում: