481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Կարինե Հովհաննիսյանը կներկայացնի Հայաստանը Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթում
14:58
05 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երգեհոնահար Կարինե Հովհաննիսյանը կներկայացնի Հայաստանը հայտնի խորհրդային կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթում, որը կանցկացվի Կալինինգրադում սեպտեմբերի 6-11-ը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ժյուրիի կազմում հանդես կգա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

«Մրցույթի օրերին կանցկացվեն Միքայել Թարիվերդիևի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգներ, կլինեն պրեմիերաներ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կոմպոզիտորի այրի Վերա Թարիվերդիևան, երկու տարին մեկ անգամ անցկացվող իր ամուսնու անվան մրցույթը թափ է հավաքում, թեև երգեհոնային երաժշտության կատարողներն աշխարհում այնքան էլ շատ չեն։ Այսպես, այս տարի ստացվել է 52 հայտ նախորդ անգամի 48-ի դիմաց, մինչդեռ Բուդապեշտի Ֆ. Լիստի անվան երգեհոնային մրցույթի կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ հայտարարել այն՝ մրցույթի մասնակիցների կողմից հետաքրքրության բացակայության պատճառով։

Թարիվերդիևի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ այս տարի ոչ միայն մրցույթ, այլ նաև բազմաթիվ համերգներ են անցնում ողջ երկրում։ Այսպես, Կալինինգրադում երգեհոնահարների մրցույթին զուգընթաց կանցկացվի նաև «Երգեհոն պլյուս» փառատոնը։ Մրցույթի և փառատոնի բացմանը նվիրված գալա համերգը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ Կալինինգրադի  ֆիլհարմոնիայի համերգասրահում։

Երեկոյին կմասնակցեն նաև «Տերեմ-քառյակը», որը կներկայացնի հատուկ բացման համար կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի կողմից գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև ճապոնական «Խիդե-Խիդե» դուետը, հայ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, թավջութակահար Ռուստամ Կոմաչկովը և շատ ուրիշներ։

Դեկտեմբերի 19-ին Եկատերինբուրգում ծրագրվում է համերգ, որի ժամանակ կկայանա Թարիվերդիևի ջութակի երկրորդ կոնցերտի համաշխարհային պրեմիերան Ուրալի կոնսերվատորիայի Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
17 Հունվարի 2018
Սկանդալ է հասունանում «Եվրատեսիլ 2018»–ի մասնակցության թեկնածու Մհերի շուրջ (ՎԻԴԵՈ)
Հունվարի 15–ից 18–ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի YouTube–ի պաշտոնական ալիքում կհրապարակվեն եվրատեսիլյան մասնակիցների բոլոր երգերը։
14:17
17 Հունվարի 2018
Համացանցում հայտնվել են «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը ներկայացնող թեկնածուների նոր երգերը (ՎԻԴԵՈ)
Այսօր իրենց երգերն են ներկայացնում ևս հինգ երգիչ:
17:01
16 Հունվարի 2018
Սևակ Խանաղյանն ու էպոտաժային Կամիլը`«Դեպի Եվրատեսիլ» նախագծում (ՎԻԴԵՈ)
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին:
14:52
15 Հունվարի 2018
Հայտնի են «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանը ներկայացնող թեկնածուների երգերը (ՎԻԴԵՈ)
Հունվարի 15-18-ը «Դեպի Եվրատեսիլ» նախագծի Youtube–յան պաշտոնական էջում կհրապարակվեն մրցույթի մասնակիցների երգերը:
18:43
28 Դեկտեմբերի 2017
Կիսին. որքան ապրում եմ ու կամ` կայցելեմ Հայաստան:
Եվգենի Կիսինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասաց, որ որքան ապրում է ու կա` այցելելու է Հայաստան։
12:30
27 Դեկտեմբերի 2017
Հայտնի են «Եվրատեսիլ 2018» մրցույթին հայաստանյան պատվիրակի թեկնածուների անունները (ՎԻԴԵՈ)
Լսումների արդյունքում շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցներն, ովքեր հնարավորություն կստանան ներկայացնել իրենց երգերը հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի առջև։
19:35
24 Դեկտեմբերի 2017
2017 թվականի մշակութային 10 կարևորագույն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2017 թվականը Հայաստանում հիշվեց մի շարք կարևոր մշակութային իրադարձություններով:
19:51
19 Դեկտեմբերի 2017
«Գազպրոմ-մեդիա հոլդինգն» ու ՀՀՌԸ–ն կզբաղվեն համատեղ ֆիլմարտադրությամբ
Գազպրոմ-մեդիա հոլդինգը» մտադիր է համագործակցել Հանրային հեռուստառադիոընկերության հետ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում:
11:07
19 Դեկտեմբերի 2017
«Դովլաթովը» Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում է
Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում:
20:41
16 Դեկտեմբերի 2017
Հայտնի են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմերը
Մեծ Բրիտանիայում հարցում է անցկացվել, որի մասնակիցները նշել են բոլոր ժամանակների ամենաձանձրալի ֆիլմերը:
14:58
15 Դեկտեմբերի 2017
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ի աջակցությամբ ԵՊՀ–ի ուսանողներն իրագործեցին իրենց մշակութային նախագիծը
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ մի խումբ ուսանողուհիներ կյանքի կոչեցին իրենց նախագիծը:
17:08
14 Դեկտեմբերի 2017
Շառլ Ազնավուր. «հուսամ` կերգեմ մինչև 100 տարեկան»
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը Le Figaro ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան։