486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դովլաթովի անվան մրցանակ կհանձնվի Պետերբուրգում
11:10
31 Օգոստոսի 2011

«Դովլաթովյան երկրորդ ընթերցումներ» միջազգային համաժողովը կանցկացվի Պետերբուրգում սեպտեմբերի 1-3-ը, համաժողովի ավարտին Դոլվաթովի անվան գրական մրցանակ կհանձնվի, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Զվեզդա» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Արևը, ամսագիրը մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկն է:

«Դովլաթովյան առաջին ընթերցումները» տեղի են ունեցել Պետերբուրգում 1998 թ.-ին և նվիրված էին 70-90-ականների քաղաքային մշակույթին: «Երկրորդ ընթերցումների» թեման է «XXI դարասկզբի քաղաքային մշակույթը. արդյունքնե՞ր, թե՞ հեռանկարներ»», - նշել է գրող Վալերի Պոպովը:

Սեպտեմբերի 3-ին Պուշկինի տուն-թանգարանում տեղի կունենա Դովլաթովի անվան մրցանակաբաշխությունը «Ժամանակակից հայրենական արձակում ձեռքբերումների համար»: Ելցինի անվան հիմնադրամի կողմից տրամադրված մրցանակային ֆոնդը կազմել է 100 հազար ռուբլի:

Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են Անդրեյ Արևը, Վալերի Պոպովը, Ալեքսանդր Գենիսը, Տատյանա Տոլստայան, Ելենա Սկուլսկայան: Ինչպես նշել է Պոպովը, ցավոք, «անգամ վաղ շրջանի Դովլաթովին հավասարազոր տաղանդ դեռ չի գտնվել»:

Մրցանակի շորթ-լիստում ներառվել են հետևյալ հեղինակները՝ Անդրեյ Աստվածատուրով՝ «Սկունսկամերա», Էդուարդ Կոչերգին՝ «Հրեշտակի տիկնիկ» և «Մկրտված խաչեր», Իգոր Գոլուբենցով՝ «Ցզե կետ», Ֆիգլ-Միգլը՝ «Դու այնքան շատ ես սիրում այս ֆիլմերը» ստեղծագործություններով, Լորա Բելոիվան՝ «Ճամպրուկային սիրավեպ» և Վլադիմիր Սորոկինը՝ «Ձնաբուք» ստեղծագործությամբ: Շորթ-լիստում վերջին հեղինակին ընդգրկելուն  աջակցել է Ալեքսանդր Գենիսը:

Սեպտեմբերի 2-ին «Թափառող շուն» արտ-սրճարանում կանցկացվի  «Դովլաթովն ու ընկերները» գրական երեկոն, որի շրջանակներում հայտնի գրողին կհիշեն նրա ընկերները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: