485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երգեհոնահարներները հավակնում են մասնակցել Մոսկվայի Մ. Թարիվերդիևի անվան մրցույթին
13:32
30 Օգոստոսի 2011

Մ. Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթը, որի ընտրական փուլն արդեն անցել է ԱՄՆ-ում և Եվրոպայում, սկսում է երաժիշտների մոսկովյան մրցումները, որոնք կանցկացվեն Գլինկայի անվան Երաժշտական մշակույթի թանգարանում օգոստոսի 30- և 31-ին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նախագծի մամուլի քարտուղար Տատյանա Մագդան։  

«Մասնակցության հայտ են ներկայացրել 11 երգեհոնահարներ Էստոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից և Ռուսաստանից»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ընտրական հաջորդ կետն Աստանան է, այնտեղ մրցումները կանցկացվեն սեպտեմբերի 1-3-ը։ Հայտնի է, որ այնտեղ իրենց վարպետությունն են պատրաստ ցուցադրել ինը երգեհոնահարներ Ղազախստանից, Ճապոնիայից, Կորեայից, Հունաստանից և Ռուսաստանից։ Միաժամանակ առաջին փուլի վերջին օրն այնտեղ կանցկացվի Չինգիզ Այթմատովի հիշատակին նվիրված համերգ «Ազը և Ես», որը կներկայացնի ասիական մոտիվներով երգեհոնային երաժշտության ծրագիր։

ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջին ընտրական փուլի արդյունքներով հետագա մասնակցության են թույլատրվել 30 հայտատուներից 14 երգեհոնահարներ։

Եզրափակիչ երկրորդ և երրորդ փուլերն ըստ ավանդույթի կանցկացվեն Կալինինգրադում սեպտեմբերի 6-11-ը։ Առաջին մրցանակակիրը կստանա հինգ հազար դոլար, երկրորդը՝ երեք հազար դոլար, երրորդը՝ երկու հազար դոլար։ Հազարական դոլար կստանան նաև երկու դիպլոմակիրներ և «Թարիվերդիևի ստեղծագործությունների լավագույն կատարման համար» հատուկ մրցանակակիրը։ Նրանց կարելի է տեսնել սեպտեմբերի 15-ին՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողության և Կալինինգրադի տաճարում մրցույթի դափնեկիրների համերգի ինտերնետային օնլայն հեռարձակման ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կոմպոզիտորի այրի Վերա Թարիվերդիևան, երկու տարին մեկ անգամ անցկացվող իր ամուսնու անվան մրցույթը թափ է հավաքում, թեև երգոհանային երաժշտության կատարողներն աշխարհում այնքան էլ շատ չեն։ Այսպես, այս տարի ստացվել է 52 հայտ նախորդ անգամի 48-ի դիմաց, մինչդեռ Բուդապեշտի Ֆ. Լիստի անվան երգեհոնային մրցույթի կազմակերպիչները ստիպված են եղել չեղյալ հայտարարել այն՝ մրցույթի մասնակիցների կողմից հետաքրքրության բացակայության պատճառով։

Թարիվերդիևի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ այս տարի ոչ միայն մրցույթ, այլ նաև բազմաթիվ համերգներ են անցնում ողջ երկրում։ Այսպես, Կալինինգրադում երգեհոնահարների մրցույթին զուգընթաց կանցկացվի նաև «Երգեհոն պլյուս» փառատոնը։ Մրցույթի և փառատոնի բացմանը նվիրված գալա համերգը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ Կալինինգրադի  ֆիլհարմոնիայի համերգասրահում։

Երեկոյին կմասնակցեն նաև «Տերեմ-քառյակը», որը կներկայացնի հատուկ բացման համար կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի կողմից գրված ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև ճապոնական «Խիդե-Խիդե» դուետը, հայ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, թավջութակահար Ռուստամ Կոմաչկովը և շատ ուրիշներ։

Դեկտեմբերի 19-ին Եկատերինբուրգում ծրագրվում է համերգ, որի ժամանակ կկայանա Թարիվերդիևի ջութակի երկրորդ կոնցերտի համաշխարհային պրեմիերան Ուրալի կոնսերվատորիայի Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
03 Նոյեմբերի 2017
Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը` մեկ բեմում
Երևանում տեղի կունենա Արամ MP3-ի  և Սևակ Խանաղյանի համերգը։
17:10
27 Հոկտեմբերի 2017
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ճանաչվել է լավագույնը Scandinavian International Film Festival–ում (ՖՈՏՈ)
Ալեքսանդր Խաչատրյանը, ով նկարահանվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, ճանաչվել է լավագույն դերասանը:
13:56
27 Հոկտեմբերի 2017
«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:
12:58
27 Հոկտեմբերի 2017
Հայոց ցեղասպանության մասին Ջո Բերլինգերի ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում 102 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։
18:48
26 Հոկտեմբերի 2017
Գրեմմիի կրկնակի մրցանակակիրը հետաձգել է համերգային շրջագայությունը Yerevan Jazz Fest 2017–ի համար
Միլերը հետաձգել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի մասնակցի Yerevan Jazz Fest 2017 փառատոնին։
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։