484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Դովլաթովի օրեր» միջազգային գրական փառատոն կբացվի Տալլինում
14:49
25 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գրող Սերգեյ Դովլաթովի 70-ամյակին նվիրված «Դովլաթովի օրեր» միջազգային գրական փառատոնը կսկսվի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, որտեղ մի քանի տարի ապրել և աշխատել է գրողը, հայտնում են փառատոնի կազմակերպիչները։  

Էստոնիայի Ազգային գրադարանում կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը։ Այնուհետև հանդիսատեսին և հյուրերին կներկայացվեն գրողի կյանքի և գործունեության մասին պատմող մի քանի վավերագրական ֆիլմեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հաջորդ օրը Էստոնիայի Գրողների միությունում կանցկացվի գրական համաժողով, որում ելույթ կունենան գիտնականներ, ռուս գրականության ուսումնասիրությամբ զբաղվող և Դովլաթովին ճանաչած մարդիկ։ Ուրբաթ երեկոյան Էստոնիայի դրամատիկական թատրոնում հանդիսատեսը կդիտի «Կարդում ենք Դովլաթով» գրական ներկայացումը՝ բեմադրված գրողի նամակների, արձակի և չափածոյի հիման վրա։

Փառատոնը կավարտվի շաբաթ օրը՝ Էստոնիայի դրամատիկական թատրոնում «Ընկերաբար՝ Դովլաթովի մասին» հուշ երեկոյով, որին կմասնակցեն նրա պետերբուրգցի և տալինցի ընկերները և ծանոթները, ինչպես նաև Էստոնիայի ռուսական թատրոնի արտիստներ, ովքեր կկարդան Դովլաթովի սիրած բանաստեղծությունները։

«Դովլաթովը գրում էր, որ իր կյանքում երեք քաղաք է եղել՝ Լենինգրադ, Տալլին և Նյու Յորք։ Տալլինն առաջինն է երեք քաղաքներից հուշատախտակ տեղադրել Դովլաթովի տան վրա։ Առաջինն է երեք քաղաքներից Դովլաթովի օրեր կազմակերպել։ Հույս ունեմ, որ մենք առաջինը կբացենք Դովլաթովի հուշարձանը»,- փառատոնի կայքում հայտնել է բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ Ելենա Սկուլսկայան։

Դովլաթովը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Ուֆայում։ 1944 թվականից  մինչև 1978 թվականը Դովլաթովն ապրել է առավելապես Լենինգրադում` բանակում ծառայության (1962-1965) և Տալլինում լրագրողական աշխատանքի (1972-1975) ընդմիջումով։ 

1972 թվականի սեպտեմբերից մինչև 1975 թվականի մարտը Դովլաթովն ապրել է Էստոնիայում։ Տալլինի գրանցում ստանալու համար մոտ երկու ամիս հնոցապան է աշխատել կաթսայատանը՝ միաժամանակ հանդես գալով որպես «Խորհրդային Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։ Ավելի ուշ «Էստոնիայի նավաստի» թերթում զբաղեցրել է պատասխանատու քարտուղարի պաշտոնը։ Եղել է «Երեկոյան Տալլին» թերթի արտահաստիքային աշխատակից։ 1972 թվականի ամռանն ընդունվել է աշխատանքի «Խորհրդային Էստոնիա» թերթի տեղեկատվության բաժնում։

1978 թվականին իշխանությունների հետապնդումների պատճառով Դովլաթովը հեռացել է ԽՍՀՄ-ից և տեղափոխվել Նյու Յորք, որտեղ դարձել է «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Դովլաթովը մահացել է 1990 թվականի օգոստոսի 24-ին Նյու Յորքում՝ սրտային անբավարարությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը:
18:40
12 Մարտի 2017
«Ավատար 2»-ը մեծ էկրաններ կբարձրանա 2018 թ.-ից հետո
Աշխարհի բոլոր բնակիչները ստիպված են սպասել՝ աշխարհահռչակ «Ավատար» (2009 թ.) ֆանտաստիկ ֆիլմի շարունակությունը տեսնելու համար: