481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ մշակույթի նախարարությունը Գորենշտեյնի նվագախմբի հետ կապված իրավիճակը կլուծի նրա ապաքինումից հետո
18:08
24 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ մշակույթի նախարարությունը կլուծի Ռուսաստանի Սվետլանովի անվան պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում տիրող իրավիճակն այն բանից հետո, երբ կավարտվի նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնի` հիվանդության հետ կապված բացակայությունը: Նվագախմբի երաժիշտները գերատեսչությանը նամակ են հղել, որում հրաժարվել են իրենց գլխավոր դիրիժոր Մարկ Գորենշտեյնի հետ աշխատանքը շարունակելուց, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Նատալյա Ուվարովան:

Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նամակ են հղել ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևին, որում նշվում է, որ նվագախմբում տիրող իրավիճակը «հասել է գագաթնակետին»: Մասնավորապես, երաժիշտները նշում են Գորենշտեյնի ոչ կոռեկտ վերաբերմունքը, նրանք նշում են, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կոլեկտիվից շուրջ 280 պրոֆեսիոնալ երաժիշտ է հեռացել:

«Նախարարությունը նման նամակ է ստացել, և մենք ծանոթացել ենք նամակի հետ: Ավելին, օգոստոսի 16-ին ՌԴ մշակույթի փոխնախարարը հանդիպել է նվագախմբի գեղարվեստական խորհրդի հետ և նրանց հետ քննարկել է նվագախմբում տիրող խնդրահարույց իրավիճակը», - նշել է Ուվարովան:

Նա հավաստիացրել է, որ «մշակույթի նախարարությունը հետևում է այս իրավիճակին»:

«Մարկ Գորենշտեյնն այս պահին առողջության հետ կապված խնդիրների պատճառով մինչև օգոստոսի 26-ը աշխատանքի չի գալու: Նրա ապաքինումից հետո նախարարության ղեկավարությունն, իհարկե, կհանդիպի նրա հետ և կլուծի այս իրավիճակը: Նախարարությունը մի քանի նամակ է ստացել Գորենշտեյնից, սակայն նրա հետ անձամբ ոչ ոք չի հանդիպել և չի զրուցել», - նշել է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի քարտուղարը:

Չայկովսկու անվան մրցույթի ժամանակ Մարկ Գորենշտեյնը սկանդալի կենտրոնում էր հայտնվել. բաց փորձի ժամանակ դիրիժորն իր կոլեկտիվի երաժիշտների հետ զրույցի ժամանակ մրցույթի մասնակիցներից մեկին՝ Հախնազարյանին, անվանել էր «այս աուլը»: Մրցույթի կազմկոմիտեն վրդովեցուցիչ էր համարել մաեստրոյի խոսքերը: Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի տեղեկատվության համաձայն՝ հասարակական լայն արձագանքից հետո Գորենշտեյնը ներողություն էր խնդրել երաժշտից, ով ընդունել էր դրանք: Այս ամենից հետո մրցույթի ժամանակ Գորենշտեյնին փոխարինել էին, քանի որ նա առողջական խնդիրների պատճառով չէր մասնակցում մրցույթի աշխատանքներին:

2011 թ.-ի սեպտեմբերին կլրանա նվագախմբի 75-ամյակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա: