482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Շառլ Ազնավուրը նոր էջ է բացում իր ստեղծագործական կենսագրությունում
17:51
18 Օգոստոսի 2011

Հայտնի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը 87 տարեկանում նոր էջ է բացում իր ստեղծագործական կենսագրությունում: Օգոստոսի վերջին լույս կտեսնի նրա հերթական սկավառակը «Ազնավուրն ընդմիշտ» մարգարեական անվանմամբ, որում ներկայացված է 12 նոր երգ, գրում է «Իզվեստիա» թերթը:

«Դոն Կիխոտ» հրատարակությունը միաժամանակ հրապարակում է Ազնավուրի նոր գիրքը՝ «Մեկ դռնից մյուսը»: Իսկ սեպտեմբերի 7-ին երգիչը կվերադառնա Փարիզի «Օլիմպիա» հնագույն դահլիճի բեմ, որտեղ նա ավելի քան երեք տասնամյակ ելույթ չի ունեցել:

Հոկտեմբերի կեսին Ազնավուրը հյուրախաղեր կունենա Ֆրանսիայում: Այնուհետև կշարունակի իր հյուրախաղերը Լատինական Ամերիկայում, Կանադայում և հնարավոր է՝ ողջ աշխարհում: ԱՄՆ-ում CNN հեռուստաալիքն ու «Time online» ամսագրի ընթերցողները նրան ճանաչել են նախորդ դարաշրջանի «վարյետեի արտիստ»: Առաջին տեղի համար մղվող պայքարում Ազնավուրն առաջ է անցել շոու-բիզնեսի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան և Էլվիս Փրեսլին:

Շանսոնյեն պատրաստվում է իր ելույթներին Ավինյոնի մոտակայքում գտնվող կալվածքում, որտեղ ապրում է զավակների և թոռների շրջապատում: «Ես կմեռնեի թախծից, եթե այլևս չկարողանայի երգեր գրել», - նշում է օրը 11 ժամ աշխատող արտիստը: «Կցանկանայի գրել նաև այլ երգիչների համար կամ աջակցել նոր տաղանդների: Հեռուստահաղորդման նախագիծ եմ մշակում, որի շրջանակներում դեբյուտանտները կկատարեն հայտնի ֆրանսիական երգեր»:

Նրա կալվածատանը օրը սկսվում է առավոտյան 7-ին: Առաջին տեղում լողավազանն է: Նախաճաշից հետո Շառլը նստում է գրասեղանի առջև: Երգեր գրելը նա համեմատում է մկանի հետ, որը պետք է մշտապես մարզել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։
16:19
18 Մայիսի 2017
Հայ երիտասարդ գրողները ժամանակակից պատմությունը կներկայացնեն Պուշկինի սյուժեների հիման վրա
Հայաստանում մեկնարկեց «Մեր Պուշկինը» գրական մրցույթը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդ գրողները:
20:21
17 Մայիսի 2017
Ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին դասախոսություն կկարդա Երևանում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Կոնստանտին Խաբենսկին բաց դասախոսություն կկարդա:
15:07
17 Մայիսի 2017
Արեգ Բալայանը` «Ավրորա» լուսանկարչական մրցույթի հաղթող (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Մարդասիրության աչքերով» խորագրով լուսանկարչական ֆոտոցուցահանդեսն է բացվել  «Դալան» ցուցասրահում մայիսի 16-ին։
20:56
16 Մայիսի 2017
Ազգային պատկերասրահի այցելուները կարող են վիրտուալ շրջայց կատարել Արևմտյան Հայաստանով և Կիլիկիայով
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո պատմական հուշարձանների ցուցահանդեսը՝ 360 ° ձևաչափով:  
17:47
16 Մայիսի 2017
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը ելույթ կունենա Երևանում
«Ձայնը» շոուի եզրափակչի մասնակից Նարգիզը (Նարգիզ Զակիրովա) ելույթ կունենա Երևանում: