486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում առաջին անգամ ֆլորիստիկայի և ֆիտոկոլաժների ցուցահանդես կանցկացվի
13:20
16 Օգոստոսի 2011

Հայաստանի նկարիչների միությունում երեքշաբթի առաջին անգամ  ֆլորիստիկայի և ֆիտոկոլաժների ցուցահանդես կանցկացվի՝ «Վերափոխում» խորագրով, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։

Հայաստանում աննախադեպ նախագծի կազմակերպիչներն են «Ֆլորիսիմա» Միջազգային ստեղծագործական ասոցիացիան, Հայաստանի նկարիչների միությունը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը։

Դեկորատիվ-կիրառական արվեստի այս նոր ուղղությունը՝ ֆլորիստիկան, զարգացել է Գերմանիայում 1986 թվականին և արտահայտվում է ծաղկեփնջերի, կոմպոզիցիաների, պանոների, կոլաժների ստեղծմամբ՝ բնական զանազան նյութերից՝ ծաղիկներից, տերևներից, խոտից, հատապտուղներից ու պտուղներից։

Ցուցադրությունն ընդգրկում է 60 հեղինակային աշխատանք Մոսկվայից, Վլադիմիրից, Յարոսլավլից, Հարավային Սախալինսկից, ռուսական այլ քաղաքներից, ինչպես նաև Մինսկից։ Իրենց կոմպոզիցիաները կներկայացնեն հատուկ Մոսկվայից ժամանած «Ֆլորիսիմայի» վարպետները՝ Օլգա Գոնորևան, Գալինա Նեխորոշևան, Լիդիա Լյապինկովան, Ալբինա Ուստյուժանինովան, Իկատերինա Ֆյոդորովան գեղեցկության մագիստրոս Իննա Մակեևայի գլխավորությամբ։

Հայաստանի մասնակիցներն են ֆլորիստ դիզայներ, «Ֆլորիսիմա» ծաղկային արվեստի դպրոցի դասախոս Վարսենիկ Զարգարյանը և Ռուսաստանի ու Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Նելլի Դանիելյանը։

Ցուցահանդեսի ընթացքում վարպետության դասեր կանցկացվեն։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: