486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ջիվան Գասպարյանի ստեղծագործական գործունեության հոբելյանը Երևանում կնշեն համերգով
15:22
11 Օգոստոսի 2011

Համաշխարհային ճանաչում ունեցող հանճարեղ երաժիշտ Ջիվան Գասպարյանի 65-ամյակին նվիրված  համերգը տեղի կունենա օգոստոսի 15-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Այդ համերգը յուրահատուկ կլինի, քանի որ կմասնակցեն բացառապես հայ երաժիշտներ»,- հինգշաբթի Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գասպարյանը:

Ծրագրի մեջ ընդգրկված են տարբեր երաժշտական ժանրերի ստեղծագործություններ՝ էստրադային-ջազայինից մինչև դասական: Մասնակիցների թվում է հայտնի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը, ժողովրդական և դասական երաժշտության հայտնի կատարող Աննա Մալյանը, դուդուկահարների քառյակը, ինչպես նաև վարպետի թոռ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Իմ ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում ես գրեթե 20 հազար համերգ եմ տվել ողջ աշխարհում, և արդեն վաղուց է՝ ելույթ չեմ ունեցել Հայրենիքում»,- նշեց դուդուկի վարպետը:
Գասպարյանն ավելացրեց, որ ծրագրում է բարեգործական համերգներ անցկացնել Գյումրիում և Սպիտակում՝ 1988թ.-ի երկրաշարժից տուժածների համար:

Դաշնակահարների համաշխարհային մրցույթի դափնեկիր Արմեն Բաբախանյանն իր հերթին ընդգծեց առաջիկա համերգի յուրահատկությունը:

«Մենք դուդուկը կներկայացնենք ոչ միայն դասական ձևով...Դուք բեմում կտեսնեք և կլսեք վիրտուոզի ձեռքում այդ երաժշտական գործիքի հնարավորույունների զարգացումն ու փոխակերպությունը»,- ասաց դաշնակահարը:

Այսօրվա դրությամբ Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկն է: Իր վիրտուոզ տեխնիկայի և կատարողական արվեստի շնորհիվ, նա ողջ աշխարհով հայտնի դարձրեց հայկական ժողովրդական գործիք դուդուկը՝ ծիրանի փայտից պատրաստած շվին, որը հնչելիս միաժամանակ ֆլեյտա և հոբոյ է հիշեցնում:

Նրա ձայնասկավառակները վաճառվում են ողջ աշխարհում միլիոնավոր տպաքանակով: Հոլիվուդի ականավոր ռեժիսորները կանոնավոր կերպով հրավիրում են մաեստրոյին «անուրջների ֆաբրիկայի» լավագույն ֆիլմերի երաժշտությունը ձայնագրելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: