484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս երաժիշտները բարեգործական ակցիա կանցկացնեն հայ երեխաներին օգնելու համար
17:16
09 Օգոստոսի 2011

Ռուս երաժիշտները չորեքշաբթի Երևանում համերգ կանցկացնեն «Ռուս երաժիշտները՝ հայ երեխաներին» բարեգործական ակցիայի շրջանակներում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանում Ռուսական արվեստի թանգարանի մամուլի քարտուղար Հասմիկ Իսագուլյանը:

«Երաժիշտները 40 րոպեանոց համերգ կտան, որից հետո տեղի կունենա երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնում № 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցում ապրող և սովորող հայ երեխաներին»,- հայտնեց Իսագուլյանը:

Բարեգործական ակցիան անցկացվում է արդեն երկրորդ տարին, ակցիային մասնակցում են Յուրի Բաշմետի ղեկավարությամբ «Նոր Ռուսաստան» պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, ինչպես նաև նրանց իսպանացի և ֆրանսիացի գործընկերները:

«Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Ֆելիքս Կորոբովին, Մոսկվայի Կ.Ս. Ստանիսլավսկու և Վ.Ի. Նեմիրովիչ Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի դիրիժորին, ով երեխաներին երկու ֆլեյտա է նվիրել, ինչպես նաև Ֆիլիպ Նոդելին երկու հոբոյ նվիրելու համար, որոնք նրան էին փոխանցել ֆրանսիացի գործընկերները»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ակցիայի մասնակից, դաշնակահարուհի Աննա Գրիշինան:

Բացի այդ, ակցիայի մասնակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայտնի սոպրանո Աննա Սամուիլին, ով արդեն երկու տարի է՝ հովանավորում է Երևանի երաժշտական դպրոց-ինտերնատը:
«Մեր հիմնական խնդիրն այդ երեխաներին փողային գործիքներ նվագելու հնարավորություն տրամադրելն է, որը մենք չենք ունեցել, և հուսով ենք, որ շուտով դպրոցում ֆագոտի և հոբոյի դասարաններ կբացվեն»,- նշեց ակցիայի մասնակից, ջութակահար Սոնա Ազարյանը:

Թիվ 13 փողային գործիքների երաժշտական գիշերօթիկ դպրոցը ստեղծվել է 1937թ.-ին Սուխումի քաղաքում՝ քաղաքացիական պատերազմի տարիներին: Հատուկ ռազմական փողային նվագախմբերի համար անօթևան երեխաներից երաժիշտներ էին դարձնում: Ավելի ուշ 1943թ.-ին դպրոցը տեղափոխվել է Երևան և մինչ օրս գործում է Հայաստանում: Դպրոցն իր նշանակությամբ երրորդ տեղն է զբաղեցրել ԽՍՀՄ տարածքում, դպրոցի շատ շրջանավարտներ նվագում են աշխարհի ամենահայտնի նվագախմբերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: