480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Սայաթ-Նովայի բանաստեղծությունների վրացերեն թարգմանությամբ ժողովածուն է ներկայացվել Թբիլիսիում
16:10
02 Օգոստոսի 2011

Սայաթ-Նովայի բանաստեղծությունների վրացերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսն է տեղի ունեցել Թբիլիսիի Ազգային գրադարանում, հաղորդում է Գրուզիա-օնլայնը։

Թարգմանությունն իրականացրել է հայտնի բանաստեղծ և գրող Գիվի Շահնազարը (Գիգուշ Շահնազարյան)։ Ժողովածուում ընդգրկվել են հանճարեղ բանաստեղծի մոտ 40 բանաստեղծություններ, որոնց մի մասն անհայտ է վրացի ընթերցողին։

Իր շնորհավորական ուղերձում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակությամբ նշեց, որ մտավորականության այսքան լայն լսարանի հետաքրքրությունն առաջացրած այս շնորհանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց հայ-վրացական բարեկամական բազմամյա կապերի կայունությունը, հաստատեց  Վրաստանի իրապես պատմական հանդուրժողականությունը, ինչը համաշխարհային ժամանակակից արժեքների հիմքերից մեկն է։

Գիրքը լույս է տեսել Հայաստանի մշակույթի նախարարության և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ։

Հայ լեգենդար բանաստեղծ և երգիչ, աշուղ Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է 1712 թվականին Թբիլիսիում։ Սայաթ-Նովան գրել է իր բանաստեղծություններն ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն և թուրքերեն լեզուներով։

Սայաթ-Նովայի գրական ժառանգությունում կենտրոնական տեղ է զբաղեցրել սիրային լիրիկան։ Այն մեծ դեր է խաղացել հայկական չափածո խոսքի պոետիկայի զարգացման հարցում։

Սայաթ-Նովայի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Վալերի Բրյուսովը, Միխայիլ Լոզինսկին, Արսենի Տարկովսկին, Սերգեյ Շերվինսկին, Կոնստանտին Լիպստերովը, Յուրի Վերխովսկին և ուրիշներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է