481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական եկեղեցիները պետք է պահպանեն պատմական տեսքը և «կենդանի» տաճարներ մնան. փորձագետ
14:53
02 Օգոստոսի 2011

Հայկական եկեղեցիները, պատմական հուշարձաններ լինելով հանդերձ, պետք է «կենդանի» տաճարներ մնան, կարծում է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վարդան Դևրիկյանը:

«Հոգևորականների համար եկեղեցին միշտ կենդանի հոգևոր կենտրոն կլինի: Իսկ մենք եկեղեցուն նայում ենք առաջին հերթին որպես պատմական հուշարձան, և այս երկու պատկերացումները պետք է համատեղվեն», - երեքշաբթի լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցիների վերականգնումը պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով պատմական հուշարձանի նախնական տեսքի պահպանումը:

«Ողջ աշխարհում կան եկեղեցաշինության և հնագույն տաճարների վերականգնման ընդունված չափորոշիչներ, և հիմնական սկզբունքը դրանց սկզբնական տեսքի պահպանումն է՝ անկախ այն բանից, թե եկեղեցին գործու՞մ է, թե՞ ոչ», - ասաց նա:

Ինչպես նշեց Դևրիկյանը, վերջին ամիսների ընթացքում տարբեր սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում եկեղեցաշինության խնդիրների բուռն քննարկում է ընթանում: Քննարկման հիմնական թեման Ղարաբաղում գտնվող Գանձասար եկեղեցին եզերող պատի վերականգնումն էր:

«Այդ քննարկումները չհանգեցրին որևէ արգասաբեր արդյունքի, և միակ դրականն այն է, որ սոցիալական հարցեր բարձրացվեցին... Մասնավորապես այն, որ եկեղեցաշինությունը չպետք է կենտրոնանա Երևանի կենտրոնում, իսկ եկեղեցական հարցերի հետ զուգահեռ պետք է լուծվեն նաև սոցիալական հարցերը: Սակայն ավելի շատ օգուտ կլիներ, եթե առանցքային հարցեր բարձրացվեին, այլ ոչ թե քննադատության ենթարկվեին առանձին մարդիկ», - ասաց նա:

Դևրիկյանը նաև հրաժարվեց մեկնաբանել տեղեկատվությունն այն մասին, թե Սանահինի վանական համալիրի վերականգնման փոխարեն Երևանի կենտրոնում կառուցվում է կաթողիկոսի նոր նստավայրը՝ ավելացնելով, որ բարոյական տեսակետից դա անընդունելի է:

 Սանահինի հայկական վանական համալիրի վերականգնման ծրագիրը, որն արժե 90 մլն դրամ (շուրջ 245,6 հազար դոլար) մեկնարկում է 2012 թ.-ին:   Հաշվի առնելով այն, որ վանական համալիրը 1999 թ.-ից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ապա համալիրի հետ կապված բոլոր հարցերը հատուկ մոտեցում են պահանջում, մասնավորապես հուշարձանի վերականգնման կամ վերակառուցման հարցում ցանկացած միջամտության համար հարկավոր է միջազգային փորձաքննություն անցկացնել:

Գանձասար մենաստանը եզերող պատի վերականգնումը նախաձեռնվել էր ռուսաստանաբնակ հայ ձեռներեց Լևոն Հայրապետյանի կողմից և իրականացվում է նրա անձնական միջոցներով։ Տրավերտինից պատրաստված սալիկներով պատի երեսապատումն իրականացվում է նույն հանքավայրից հանվող նյութերով, որտեղից հանվել է քարը, որից կառուցվել է XIII դարի եկեղեցին:

Վերականգնման աշխատանքների նախաձեռնողները հայտարարում են, որ աշխատանքներն իրականացվում են 20-րդ դարի 80-ականների կառուցված քանդվող պատի ամրացման նպատակով և չեն խախտում ճարտարապետական համալիրի ստեղծագործական ամբողջականությունը:
Աշխատանքների անցկացմանն իր համաձայնությունն է տվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։
12:50
27 Մայիսի 2017
Տիմատին պահել է խոստումը և հայտնել երևանյան համերգի օրը
Ռուսաստանցի ռեփեր Տիմատին հայտնել է, թե երբ և որտեղ կկայանա նրա երևանյան համերգը:
16:09
26 Մայիսի 2017
Ազնավուրի երաժշտությամբ հայկական բալետը հանդիսատեսին կտեղափոխի Փարիզ
«La Boheme» բալետի պրեմիերան, որ նվիրված է հանճարեղ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի արվեստին, կկայանա մայիսի 29-ին Երևանում:
15:16
25 Մայիսի 2017
Հայտնի է, թե երբ և ինչու է Շառլ Ազնավուրն այցելելու Հայաստան
Ազնավուրը շուրջ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ:
16:38
22 Մայիսի 2017
Ավիշայ Քոենը համերգով ելույթ կունենա Հայաստանում
Իսրայելցի կոնտրաբասահար,  կոմպոզիտոր, երգիչ և գործիքավորող Ավիշայ Քոենն իր տրիոյով առաջին անգամ համերգով ելույթ կունենա Երևանում։
14:50
22 Մայիսի 2017
Այսօր մաեստրո Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Այսօր աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։
11:45
22 Մայիսի 2017
Շերն արժանացել է Billboard Music Awards–ի «Icon» մրցանակին և երգել է իր լեգենդար հիթը (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգչուհի Շերը մրցանակի է արժանացել Billboard Music Awards–ի «Icon» անվանակարգում։
13:45
20 Մայիսի 2017
Իգոր Կրուտոյի սանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017»–ում
Իգոր Կրուտոյի սան Անահիտ Ադամյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Նոր ալիք–2017» մրցույթում։
20:42
19 Մայիսի 2017
Օսկարակիր ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Ֆիլմը պատմում է 1915–1917 թթ–ի իրադարձությունների մասին, երբ թուրքերը սպանում էին հայերին։
20:40
19 Մայիսի 2017
Trio Mandili հայտնի վրացական խումբը հայերեն է սովորում երևանյան համերգից առաջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Trio Mandili հայտնի վրացական ֆոլկ–խումբը հայերեն է սովորում հունիսի 11–ին կայանալիք երևանյան առաջին համերգից առաջ։
20:09
18 Մայիսի 2017
Լևոն Արոնյանի կինը հայերեն բանաստեղծություն է ընթերցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` երևանյան «Ճանապարհորդ» թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին, հայերեն լեզվով բանաստեղծություն է ընթերցել։