480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Իրանում հայկական պատմական հուշարձանները լավ վիճակում են. փորձագետ
18:09
25 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի.  /Նովոստի-Արմենիա/. Իրանում հայկական հնագույն պատմական հուշարձանները լավ վիճակում են, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության (Research on Armenian Architecture, RAA) ղեկավար Սամվել Կարապետյանը:

«Հուշարձանների վերականգնումը շատ գրագետ է անցկացվում, ոչ մի հատվածում չես տեսնի նորարարություններ, պահպանվել է հուշարձանների սկզբնական ճարտարապետությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա խոսում է այն մասին, որ իրանական կողմը մտադիր է պետական մակարդակով պահպանել հայկական հնագույն հուշարձանները:

Հայ հետազոտողների աշխատանքային խումբն Իրանում է գտնվել հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Իրանի հայկական մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանների ուսումնասիրման լայնածավալ ծրագիրն ընդգրկել է հինգ գավառ, որոնք պատմական Հայաստանի մաս են կազմել (Պարսպատունիք,  Մակու (Արտաս), Խոյ, Զարևանդ (Սալմաստ), Ուրմիա (Կապուտան):

Կարապետյանի խոսքով, Իրանի հայկական հնագույն հուշարձանների ուսումնասիրությունը հնարավոր դարձավ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:

Նա նշեց, որ ուսումնասիրությունն անցկացվել է հայ-իրանական նախագծի շրջանակներում Թեհրանի թանգարանի համագործակցությամբ ի դեմս դրա տնօրեն Շերլի Ավետյանի: 

Կարապետյանը հայտնեց, որ հայկական նախկին նահանգների տարածքներում գտնվող հուշարձանների թիվը հասնում է մի քանի հազարի:

«Մենք վերադարձանք 6 000 լուսանկարներով: Կարծում ենք, որ լուսանկարել ենք 4 000 – 4 500 հուշարձան, բայց թե որքան է դեռ մնացել՝ չեմ կարող ասել»,- ասաց նա:

Որոշ տվյալներով, այժմ Իրանում գործում է 40 հայկական եկեղեցի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: