486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիացի դերասանուհի Նորա Արմանին կնկարահանվի Հայաստանի գյուղական կյանքի մասին պատմող ֆիլմում
14:31
21 Հուլիսի 2011

Հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Նորա Արմանին Հայաստանի գյուղական կյանքի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերը կկատարի, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց դերասանուհին։

«Այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե ով կդառնա կինոնկարի ռեժիսորը։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում...Մենք ներկայացված հայտի հիման վրա սցենար ենք մշակում»,- ասաց Արմանին։
Ըստ նրա, հավանաբար նկարահանումները կսկսվեն 2012թ.-ի ամռանը, քանի որ ըստ սցենարի, գործողությունները կատարվում են շոգ եղանակին։

Դերասանուհին ընդգծեց, որ կինոնկարով հետաքրքրվել են մի շարք պրոդյուսերներ, սակայն անհրաժեշտության դեպքում, ինքն էլ է պատրաստ դառնալ ֆիլմի պրոդյուսերը։
Խոսելով պատմության սցենարիստի և ռեժիսորի ընտրության մասին՝ դերասանուհին չբացառեց, որ կինոնկարը կարող է երիտասարդ հայ կինոգործիչների համար դեբյուտ դառնալ։

Արմանին լրագրողներին նաև տեղեկացրեց, որ տվյալ պահին ԱՄՆ-ում նկարահանվում է «Ձյունը Լոս Անջելեսում» աշխատանքային վերնագրով ֆիլմում՝ փաստաբանի դերում, ով զբաղված է խորամանկ, խելացի մարդասպանի որոնումներով։ Կինոնկարի ռեժիսորն է Զակ Յոհանսենը, ում համար այդ կինոնկարը դեբյուտ է համարվում։
Արմանին նաև պատմեց, որ աշխատում է «Խոհանոցը և տան մյուս հատվածները» ֆրանսերեն լեզվով ներկայացման բեմադրության վրա, ինչպես նաև կրտսեր Ալեքսանդր Դյումայի ստեղծագործության մոտիվներով «Քամելիազարդ տիկինը» պիեսի պրոդյուսերն է։

Նորա Արմանին թատրոնի և կինոյի դերասանուհի է։ Համագործակցել է բազմաթիվ ամերիկացի և եվրոպացի ռեժիսորների հետ, խաղացել է մի շարք ներկայացումներում և հեռուստասերիալներում՝ առավելապես գլխավոր դերերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։