484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նարեկ Հախնազարյանը հաղթել է Չայկովսկու անվան մրցույթի «Թավջութակ» կատեգորիայում
10:15
01 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի «Թավջութակ» կատեգորիայում հաղթել է Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանը, ով արժանացել է ոսկե մեդալի և 20 հազար եվրոյի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից:

Հախնազարյանն արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին հիանալի կատարման համար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան ներկայացնող Էդգար Մորոն, ով արժանացել է արծաթե մեդալի և 15 հազար եվրոյի: Երրորդ տեղը (բրոնզե մեդալ և 10 հազար եվրո) զբաղեցրել է Բելառուսը ներկայացնող Իվան Կարիզնան:

Չորրորդ տեղը (5 հազար եվրո) զբաղեցրել է Գերմանիան ներկայացնող Նորբերտ Անգերը, իսկ հինգերորդ տեղը (3 հազար եվրո)՝ Իտալիան ներկայացնող Ումբերտո Կլերիչեն:

Պատմության ընթացքում առաջին անգամ և Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի աշխատանքի կանոններին համապատասխան՝ Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթը կհամագործակցի երեք աշխարհահռչակ երաժշտական գործակալությունների հետ, որոնք կկազմակերպեն դափնեկիրների եռամյա հյուրախաղերը Ռուսաստանում և արտասահմանում:

Թավջութակահարների մրցույթի ժյուրիի անդամներն էին Կշիշտոֆ Պենդերեցկին, Մարիո Բրունելոն, Էնրիկո Դինդոն, Դավիթ Գերինգասը, Կլայու Գիլինսոնը, Լինն Հարելը, Ռալֆ Կիրշբաումը, Անտոնիո Մենեսեսուն, Գուստավու Ռիվինիուսը, Սերգեյ Ռոլդուգինը, Մարտի Ռոուսը և Նատալյա Գուտմանը:

Հունիսի 14-ին մեկնարկած մրցույթի շրջանակներում տեղի են ունեցել նաև մրցույթներ «Դաշնամուր», «Ջութակ» և «Մեներգեցողություն» կատեգորիաներում:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։
16:46
13 Մարտի 2017
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարակարծիք են «Եվրատեսիլին» Հայաստանի հաջողության կանխատեսումներում
Եվրոպական և հայկական բուքմեյքերները տարբեր կերպ են գնահատում «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի հաջողության շանսերը: