486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Յակուլովի ստեղծագորությունների համաշխարհային պրեմիերաները՝ Հայաստանի փառատոնում
19:34
24 Հունիսի 2011

Հայազգի հայտնի կոմպոզիտոր Յակով Յակուլովի մի շարք ստեղծագորությունների համաշխարհային պրեմիերաները կկայանան Հայաստանում ալտի և թավջութակի Հանրապետական երկրորդ երաժշտական փառատոնում, հաղորդեց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։

Ի սկզբանե հայ ականավոր երաժիշտ եղբայներ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան փառատոնն անցկացվում էր միայն թավջութակի համար և ընդգրկվել է Հայաստանի մշակույթի նախարարության (2008 թվականից) ծրագրում, սակայն ավելի ուշ՝ 2010 թվականին, փառատոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Արամ Թալալյանի ջանքերով փառատոնի շրջանակներն ընդլայնվել են։

«Մենք ավարտում  ենք փառատոնը շատ հետաքրքիր համերգով՝ Յակով Յակուոլովի հեղինակային երեկոյով... Շատ շնորհակալ ենք Յակուլովին, որովհետև այդ երեկոյի ընթացքում կհնչեն նրա ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։ Դրանցից մի քանիսը գրվել են նրա կողմից հատուկ փառատոնի համար»,- ուրբաթ մամուլի ասուլիսին ասաց Շահինյանը։

Նա նշեց նաև, որ այս տարի փառատոնն առաջին անգամ մեկնարկել է Գավառ քաղաքում, իսկ բացման արարողությունից հետո կայացել է փառատոնի մասնակիցների համերգի ուղիղ հեռարձակումը ողջ Գեղարքունիքի մարզով։ Շահինյանն ընգծեց Գավառի բնակիչների մեծ հետաքրքրույթունը փառատոնի նկատմամբ և շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանին կազմակերպչական աշխատանքների համար։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը հայտնեց, որ Յակուլովի հեղինակային համերգը կբացվի իր հորը՝ Գերոնտի Թալալյանին նվիրված ստեղծագործությամբ։

Ըստ նրա, մոտ 30 տարի առաջ գրված այդ ստեղծագործության կատարումը մշտապես հետաձգվում էր տարբեր պատճառներով։

Այդ առթիվ կոմպոզիտոր Յակուլովը շնորհակալություն հայտնեց փառատոնի նվագախմբին, որը կկատարի իր ստեղծագործությունները, բարձր գնահատելով երաժիշտների պրոֆեսիոնալ որակները։
Փառատոնը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից և անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 7-26-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
20 Հունվարի 2017
«Ավրորա»–ն գեղարվեստական մրցույթ է հայտարարում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:
12:21
20 Հունվարի 2017
«Ռուսական էստրադայի կայսրուհին» ելույթ կունենա Երևանում
«Ռուսական էստրադայի կայսրուհի» Իրինա Ալեգրովան հանդես կգա համերգով Երևանում:
13:50
19 Հունվարի 2017
Ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով ամենաճանաչված հայ աստղերի ցուցակը գլխավորել է Քիմ Քարդաշյանը:
20:51
18 Հունվարի 2017
Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի նախագահը
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին դարձել է «Սեզար» 42–րդ ֆրանսիական կինոմրցանակի նախագահը։
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան: