480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հարի Փոթերի մասին պատմող հերոսապատման վերջին մասը երևանցիները կդիտեն մեկ ամսից
17:36
20 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  Համաշխարհային վարձույթում այս տարվա ամենասպասվող ֆիլմի՝ «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» պատումի երևանյան պրեմիերան կկայանա հուլիսի 21-ին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Մոսկվա» կինոթատրոնից:

Երևանցիները Փոթերի վերջին մասը կկարողանան դիտել ֆիլմի համաշխարհային պրեմիերայից (որը տեղի կունենա հուլիսի 7-ին Լոնդոնում) ընդամենը երկու շաբաթ անց: Ռուսաստանում պրեմիերան նախատեսված է հուլիսի 13-ին:
«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» ֆիլմը բրիտանացի գրող Ջոան Կ. Ռուլինգի վեպերի հիման վրա ստեղծված՝ պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի եզրափակիչ ութերորդ մասն է:
Կանխատեսումների համաձայն, ֆիլմը 2011թ.-ի ամռանը համաշխարհային վարձույթի առաջատարը կդառնա: Կինոնկարն առավել հետաքրքրաշարժ է դարձնում այն հանգամանքը, որ վերջերս Ռոուլինգն ակնարկել էր, թե հնարավոր է «Հարի Փոթերի շարունակությունը»:

Ինչպես նախորդ երկու էկրանավորումների ժամանակ, այնպես էլ այս դեպքում ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Յեյթսը, պրոդյուսերը՝ Դևիդ Հեյմանը: Չի փոխվել նաև դերասանական կազմը. գլխավոր դերերում հանդես են գալիս Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը և Էմմա Ուոթսոնը:

Հուլիսի 23-ին կլրանա Ռեդկլիֆի 22 ամյակը, որից տասը տարիներն առավել հայտնի է Հարի Փոթեր անունով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: