482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի հայերը բողոք են ուղղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Փարիզում տեղի ունեցած սկանդալի կապակցությամբ
17:15
20 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` հունիսի 15-ին Փարիզում բացված «Խաչքարի արվեստ՝ հայկական սուրբ քարեր» ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի կապակցությամբ, հաղորդում է ԵՀՄՖ մամուլի ծառայությունը։
 
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցուցահանդեսում առանց որևէ բացատրության հայկական ցուցանմուշների վրայից մասամբ հանվել են խաչքարերի գտնվելու վայրի մասին պատմող գրառումները։ Ստացված տեղեկության համաձայն, դա արվել է Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման տակ։

«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը և անձամբ ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը խիստ բողոք են  ուղղել  UNESCO-ի քարտուղարությանն ու գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` պահանջելով բացատրություն կատարվածի շուրջ»,- ասվում է նամակում։

Փաստաթղթում նշվում է, որ այդ աբսուրդ պահանջն ավելի անհեթեթ է դառնում, երբ տրվում է բացատրություն, որ դա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով է կատարվել:

«Սրանք այն երկրներն են, որոնք մեթոդաբար կատարել են մշակութային ցեղասպանություն` վերացնելով հայկական հազարամյա թանկարժեք հուշարձանները հայկական տարածաշրջաններում ու հիմա էլ պահանջում են վերացնել այն նույնիսկ մարդկանց հիշողություններից»,- նշվում է նամակում։
ԵՀՄՖ  նախագահը հիշեցրել է, որ 2005 թ-ին ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին Նախիջևանի  Ջուլֆա քաղաքի մոտ տեղավորված հնադարյան հայկական խաչքարների ոչնչացումը, որոնց թիվը ժամանակին մի քանի հազար էր:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռևս չի ուսումնասիրել այս փաստը և չի կարողացել հանձնախումբ ուղարկել Նախիջևան, քանի որ դրան հակազդում են այդ բարբարոսության կազմակերպիչները` Ադրբեջանի իշխանություններն իրենց նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- ասվում է նամակում։

ԵՀՄՖ-ն պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից շուտափույթ կազմակերպել հանձնախումբ, որը կուսումնասիրի այս հայտարարության ճշտությունը և միջոցներ ձեռք կառնի վերոհիշյալ մշակութային ցեղասպանության աղաղակող փաստի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:

«Միաժամանակ մենք սպասում ենք նաև բացատրություն Փարիզի ցուցասրահում կատարվածի շուրջ և պահանջում պատասխանատուների կողմից ներողության հայցում: Հակառակ դեպքում ԵՀՄՖ-ն փորձելու է այս հարցի քննարկումը ներկայացնելու միջազգային դատական ատյանների քննությանը»,- նշվում է նամակում։

Նամակի պատճենները ուղարկվում են նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:

Միաժամանակ ԵՀՄՖ-ն սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
22 Հոկտեմբերի 2017
Դիանա Շալժիյանը ռուսական «Գոլոս» նախագծում գերել է Ագուտնին և անցել հաջորդ փուլ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի  6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում Դիանա Շալժիյանը գերել է Լեոնիդ Ագուտինին, ով որոշել է թողնել Դիանային նախագծում։
15:49
20 Հոկտեմբերի 2017
Սերժ Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից նրա հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի կատարմամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին։
10:37
20 Հոկտեմբերի 2017
Հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը հանդես կգա յուրօրինակ համերգով
Տեղի կունենա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը
21:00
17 Հոկտեմբերի 2017
Հայ արտիստները մրցանակների են արժանացել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում
Ղրիմում անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
15:31
16 Հոկտեմբերի 2017
Հայկական ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
13:38
15 Հոկտեմբերի 2017
Տաղանդավոր Միշել Մստոյանը «Ձայն»-ի թիմերից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայազգի Միշել Մստոյանը ելույթ է ունեցել ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն» վոկալի շոուի 6-րդ եթերաշրջանի կույր լսումներում:
10:30
14 Հոկտեմբերի 2017
Արամ MP3–ը պարային հիթ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Արամ MP3–ը ներկայացրել է «Սկսում ենք» պարային հիթը։
21:05
13 Հոկտեմբերի 2017
Հայ երգչի հիանալի ձայնը ստիպել է Գրադսկուն անմիջապես շրջվել «Ձայնը» շոուի ժամանակ (ՎՒԴԵՈ)
Հայ երգիչ Զաալի Սարգսյանի հիանալի ձայնը ստիպել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամ Ալեքսանդր Գրադսկուն անմիջապես շրջվել «կույր» լսումների ժամանակ։
20:43
13 Հոկտեմբերի 2017
Հայկական ալիքը հասավ Իսրայել. հայտնվել է Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)
Super Saqo–ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) «Մի գնա» երգն ընդլայնում է աշխարհագրությունը։  
11:37
13 Հոկտեմբերի 2017
Սիրուշոն ներկայացրել է «Huh-Hah» երգի գունեղ տեսահոլովակը (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգչուհի Սիրուշոն Facebook –ի իր էջում հրապարակել է «Huh-Hah» երգի տեսահոլովակը։
18:34
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանի 103 արժեքավոր գտածո կցուցադրվի Իրանում
Թեհրանի ազգային թանգարանում կբացվի Հայաստանի արժեքավոր գտածոների ցուցահանդես:
15:15
12 Հոկտեմբերի 2017
Անսպասելի և հաճելի. Ջոն Մալկովիչը Երևանում Նարեկացի է ընթերցել (ՖՈՏՈ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը նախօրեին անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսի համար։