484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային է մեղադրում Փարիզում կազմակերպված խաչքարերի ցուցահանդեսում տեղի ունեցած սադրանքի մեջ
12:34
17 Հունիսի 2011

ՀՀ մշակույթի նախարարությունը Ադրբեջանին և Թուրքիային է մեղադրում բռնկված սկանդալի մեջ, որը կապված է Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվող հայկական խաչքարերի լուսանկարչական ցուցահանդեսի ցուցանակների մի մասի անհետացման հետ:

«Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են պատմական Հայաստանի տարբեր շրջաններում նկարահանված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկարներ, ինչպես նաև քարտեզ, որը ընդգրկում է խաչքարի մշակույթի տարածման շրջաններն ու խաչքարերի արվեստը լուսաբանող գիտական տեղեկություններ:

«Թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվել էր իր համաձայնությունը ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ, ադրբեջանական և թուրքական կողմերը հասանելի բոլոր միջոցներով ձգտեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել ցուցադրությունից հանել ներկայացված ցուցանմուշների մի մասը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս», - նշվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, որը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:

Հայտարարության համաձայն, բանակցությունների արդյունքում, պահպանելով ցուցահանդեսի ամբողջականությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ հանվեցին լուսանկարների բացատրագրերում նշված տեղանունները, հաշվի առնելով, որ ցուցահանդեսի մաս էր կազմում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը: Սակայն վերջին պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցուցադրությունից հանեց նաև քարտեզը:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ ցուցահանդեսի մասնակիցներին բաժանվեցին ցուցադրությունից հանված քարտեզի կրկնօրինակները և խաչքարերի լուսանկարների կատալոգը:
Նշելով ցուցահանդեսի մասնակիցների մեծ գնահատականն ու ոգևորությունը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը նշում է բողոքի և դժգոհության ալիքը, որի պատճառը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության կողմից վերջին պահին կատարված փոփոխություններն են:

Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 25-ը:

Հաղորդագրության համաձայն, նույն ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթանալու էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք Կոնվենցիաների կոմիտեների նիստերը, ինչը հնարավորություն էր տալու նիստերի մասնակից աշխարհի 100-ից ավելի երկրների ներկայացուցիչներին ներկայացնելու հայկական մշակույթի անկյունաքարերից մեկը` խաչքարն ու խաչքարագործությունը:

Այդ առթիվ Հայաստանում տպագրվել և Փարիզ էր տեղափոխվել ցուցահանդեսի նյութը` մեծածավալ լուսանկարները, խաչքարերի տեղադրման աշխարհագրական քարտեզը, բացատրական տեքստերը:
Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով, որոնք կապված են ղարաբաղյան չկարգավորված հակամարտության և Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Թուրքիայի սուր արձագանքի հետ:

Ժամանակակից Թուրքիայի տարածքը ներառում է պատմական Հայաստանի (Արևմտյան Հայաստան) մեծ մասը, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում են հազարավոր եկեղեցիներ, խաչքարեր, ճարտարապետական հուշարձաններ, որոնց մեծ մասը կիսաքանդ վիճակում է:

Հայ փորձագետների գնահատականներով՝ ավելի վաղ Ադրբեջանում հաշվարկվում էր ավելի քան 10 հազար հայկական պատմամշակութային հուշարձան, սակայն նրանց ճնշող մեծամասնությունն այժմ գոյություն չունի: Ամենալայն արձագանքը ստացած դեպքերից մեկը, որը նաև միջազգային  արձագանք էր ստացել, Նախիջևանում գտնվող Հին Ջուղայի հնագույն գերեզմանատան հայկական միջնադարյան հազարավոր յուրօրինակ խաչքարերի ոչնչացումն էր: Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ գերեզմանատունը քանդվել է 1998-2008 թթ.-ին և վերածվել ռազմական հրաձգարանի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան:
13:24
23 Նոյեմբերի 2017
Հայտնի հայազգի դերասանը կխաղա Շարլիզ Թերոնի հետ նույն ֆիլմում
Հայտնի հայազգի դերասան Էնդի Սերքիսը կնկարահանվի Flursky կատակերգությունում։