482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի իրանցի ռեժիսոր Քիառոսթամիի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան» փառատոնը
17:33
10 Հունիսի 2011

Հայտնի իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիմլը կբացի «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը, ուրբաթ լրագրողներին հայտնեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

«Մենք դեռ անցած տարի էինք ցանկանում հրավիրել Քիառոսթամիին փառատոնին, բայց ցավոք նա չկարողացավ ներկայացնել իր ֆիլմը։ Այդ ժամանակ մենք նախընտրեցինք սպասել և նրան հրավիրել հաջորդ փառատոնին»,- ասաց Ստամբոլցյանը։

Ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» կինոնկարն այս տարի արդեն ներկայացվել է Կաննի 63-րդ փառատոնի գլխավոր մրցույթին։ Կինոնկարի գլխավոր դերում հանդես է եկել հայտնի ֆրանսիացի դերասանուհի Ժյուլետ Բինոշը։

Ըստ Ստամբոլցյանի, ինքը Բինոշը զբաղվածության պատճառով չի կարողանա գալ Հայաստան։
Փառատոնը կավարտվի Վիմ Վենդերսի «Պինա» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ։ Կինոնկարը նկարահանվել է 3D ձևաչափով և նվիրված է ականավոր գերմանացի պարող և բեմադրող Պինա Բաուշին։

Ստամբոլցյանը նշեց, որ Քիառոսթամիի և Վանդերսի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան գալու վերաբերյալ։

«Մենք նախնական պայմանավորվածություններ ունենք կինոռեժիսորների հետ։ Նրանք տվել են իրենց համաձայնությունները, և եթե ոչ մի արտասովոր բան չպատահի, ապա մենք նրանց կտեսնենք Երևանում»,- նշեց նա։

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավորներից փառատոներից մեկը։
2011թ.-ին «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնին (հուլիսի 10-17-ը) աշխարահի 81 երկրից շուրջ 630 հայտ է ներկայացվել, որոնցից ընտրվել են 45 երկրների 150 հայտերը։
2010թ.-ին «Ոսկե ծիրանն» արժանացել է կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:22
08 Դեկտեմբերի 2016
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին
Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:
20:06
06 Դեկտեմբերի 2016
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները
Հրապարակվել են Grammy 2017 մրցանակի հավակնորդները։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ–ի ձայնագրման արվեստի և տեխնիկայի ազգային ակադեմիայի կողմից։
16:08
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանը UNESCO-ում տապալել է Ադրբեջանի և Թուրքիայի` հայկական լավաշին «բռնատիրելու» փորձերը
Կոմիտեի XI նիստը` կապված UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Եթովպիայում:
15:29
05 Դեկտեմբերի 2016
Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել դժբախտ սիրուց դեղահաբերի մասին:
13:44
05 Դեկտեմբերի 2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների ցուցակում
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հիմնական թեկնածուների ցուցակում:
13:14
05 Դեկտեմբերի 2016
Universal Pictures–ը հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասի առաջին թրեյլերը
Universal Pictures կինոստուդիան հրապարակել է «Մումիա» կինոպատման հերթական մասին առաջին թրեյլերը։
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։