480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Կառավարության որոշմամբ Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխվում են Երևան. ՀՀ մշակույթի նախարարություն
18:09
09 Հունիսի 2011

Մեծանուն հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների տեղափոխումն իրականացվում է կառավարության որոշման համաձայն, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը:

2010 թ.-ին Մինասի երկու որմնանկարները վերականգնվել և տեղափոխվել են ՀՀ կառավարության շենք, ինչն արժանացել է գյումրեցիների դրական արձագանքին:

Սակայն մեծանուն վարպետի ևս երկու որմնանկար Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու մասին ՀՀ կառավարության մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել գյումրեցի մշակույթի գործիչների, մտավորականության, հասարակական կազմակերպությունների շրջանում, որոնք ցանկանում են, որպեսզի Մինասի աշխատանքները մնան Շիրակի մարզում:

«Շիրակ» ՀԿ-ի տեղեկատվության համաձայն, չորեքշաբթի և հինգշաբթի Մինասի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները իտալացի ռեստավրատորների մասնակցությամբ գործարանի պատերից ապամոնտաժման են ենթարկվել, ինչը գյումրեցիների բուռն բողոքի պատճառ է դարձել:

Դուրգարյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարությունն առաջարկել է գյումրեցիներին, որպեսզի իրենք հոգ տանեն քաղաքում գտնվող շուրջ ութ որմնանկարների մասին, ովքեր ռեստավրացիայի խիստ կարիք ունեն: Սակայն դրան ի պատասխան կոնկրետ առաջարկներ չեն ստացվել:

Ինչպես նշվում է «Շիրակ» ՀԿ-ի տեղեկատվության մեջ, հազարավոր գյումրեցիներ ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված նամակի տակ՝ խնդրելով որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացնել ոչ թե Երևանում, այլ Գյումրիում՝ գյումրեցի ուսանողների մասնակցությամբ: Սակայն ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, պատասխան չի ստացել, ինչը բազմապատկել է տեղի բնակիչների վրդովմունքը:

Հայաստանի մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրու մի շարք գործարանների տարածքում Մինասի որմնանկարները հայտնվել են անցած դարի 70-ական թվականներին, որոնք տվյալ ձեռնարկությունների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով են պատվիրել։ 1988թ.-ի երկրաշարժից հետո դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: