480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ Մեքսիկայի մշակույթի օրեր են անցկացվում
16:35
09 Հունիսի 2011

Հայաստանում առաջին անգամ  հունիսի 9-11-ը Մեքսիկայի մշակույթի օրեր են անցկացվում։

«Չնայած անցկացման փոքր ժամանակահատվածին՝ շատ հարուստ ծրագիր է կազմվել»,- հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

Մշակույթի օրերը մեկնարկել են լուսանկարների ցուցահանդեսով, որը նվիրված է անցած դարի 20-ական թվականների Մեքսիկայի ազատագրական շարժմանը։

Ինչպես տեղեկացրեց Սամուելյանը, Օրերի շրջանակներում մեքսիկացի ռեժիսորների երեք գեղարվեստական ֆիլմ կցուցադրվի՝ Էմիլիո Ֆերնանդեսի «Սիրահարները», Ֆերնանդո դե Ֆուզնետեսի «Մենդոսի կնքահայրը» և Լուիս Բունյուելի «Երազանքը ճանապարհորդում է տրամվայով»։

Բացի այդ, ուրբաթ Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդ Պերես Բրավոն դասախոսություն կկարդա Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում։
Նույն օրը Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա մանկական նկարների «Մեքսիկան իմ աչքերով» մրցույթը։

Մեքսիկայի դեսպանն իր ելույթում նշեց հայ երեխաների փայլուն տաղանդը։ Նա ավելացրեց, որ հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկել է մանկական մրցույթի անցկացման հարցը և դրական պատասխան է ստացել։

Մրցույթին ներկայացվել է Գեղագիտության կենտրոնի սաների շուրջ 150 նկարներ։ Հաղթողները մրցանակներ կստանան անմիջապես մեքսիկացի դեսպանից։

Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերը կազմակերպվել են ՀՀ մշակույթի նախարարության և Մեքսիկայի դեսպանատան համատեղ ջանքերով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։