484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ռեժիսորները խոշոր պայմանագրեր են ստորագրել Կաննի կինոշուկայում
15:47
08 Հունիսի 2011

Կաննի փառատոնի շրջանակներում կինոշուկայում միջազգային կինոընկերությունների հետ հայ ռեժիսորները մի քանի շահավետ պայմանագրեր են ստորագրել, հայտնեց ՀՀ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

«Մենք կինոշուկային մասնակցում ենք արդեն երրորդ տարին՝ առաջին տարում մենք ներկա էինք հյուրի կարգավիճակում, երկրորդի ժամանակ իրավիճակն էինք ուսումնասիրում, իսկ ահա այժմ արդեն ֆիլմերի շնորհանդեսներ, արտերկրի պրոդյուսերների հետ հայ ռեժիսորների հանդիպումներ ենք կազմակերպել և շահավետ պայմանագրեր ենք ստորագրել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գևորգյանը։

Ըստ նրա, հայկական կինոարտադրության պատմության մեջ առաջին անգամ համաձայնագիր է ստորագրվել «INSOMNIA WS» ֆրանսիական ընկերության հետ։ Պայմանագրի համաձայն, առաջիկա հինգ տարիների ընթացքում հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը կցուցադրվի 40 երկրում՝ իրենց պետական լեզվով։

Գևորգյանն ավելացրեց, որ «Barandov» չեխական ստուդիան նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել հայկական կինոարտադրության հանդեպ և պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու հայկական ֆիլմերը, ինչպես նաև կազմակերպել դրանց վարձույթն իրենց երկրի տարածքում։
«Interfilm production» ուկրաինական կինոստուդիայի հրավերով, ՀՀ ազգային կինոկենտրոնը կմասնակցի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» անվանումով մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին ֆիլմի ստեղծման աշխատանքին։

Գևորգյանը նաև նշեց, որ հանդիպումների և քննարկումների արդյունքում մի շարք ֆիլմերի շնորհանդեսի մասին համաձայնագիր է ձեռք բերվել, մասնավորապես՝ Մոսկովյան միջազգային կինոփառատոնի կինոշուկայում ռուսական կողմը Հայաստանին անվճար տաղավար կտրամադրի իր արտադրանքը ցուցադրելու համար։

Ըստ Գևորգյանի, «Բելառուս ֆիլմ» ստուդիան, որի բյուջեն շուրջ 10 մլն եվրո է կազմում, նույնպես ցանկություն է հայտնել համագործակցելու հայ գործընկերների հետ։ «Շուտով նրանց հետ պայմանագիր կկնքվի։ Նրանք իրենց վրա կվերցնեն ֆիլմերի հնչյունավորման, բազմացման ծախսերը և շատ այլ նախագծեր»,- հայտնեց նա։

Ազգային կինոկենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստան պես փոքր կինոբյուջե ունեցող երկրների համար ներկայությունը Կաննի կինոշուկայում հնարավորություն է տալիս կինոարտադրության ոլորտում նոր գործընկերներ գտնել և աշխարհում առաջ տանել հայկական կինոարտադրությունը։

«Ազգային կինոկենտրոնը պետության աջակցությամբ փորձում է  բոլոր հնարավոր պայմանները ստեղծել մեր ռեժիսորների և պրոդյուսերների համար, որպեսզի շփվեն իրենց արտասահմանցի գործընկերների հետ, ընդօրինակեն նրանց փորձն ու պայմանագրեր կնքենք»,- ասաց նա։

Կաննի կինոշուկայի հայկական պատվիրակության կազմում են եղել ռեժիսոր-– պրոդյուսերներ Հովհաննես Գալստյանն ու Արամ Սուքիասյանը, ռեժիսորներ Արամ Շահբազյանը, Վրեժ Քասունին։
Այս տարի Կաննի 64-րդ կինոփառատոնն անցկացվել է մայիսի 11-22-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:49
27 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ»–ում ներկայացվող իր շոուով խոստացել է զարմացնել հանդիսատեսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկը հույս հայտնեց, որ իր ելույթը կվերածի գեղեցի, վառ և պրոֆեսիոնալ շոուի։
17:49
27 Ապրիլի 2017
Ջուլիան Ասանժը` Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական նոր ֆիլմ կցուցադրվի ԱՄՆ–ում։
16:57
27 Ապրիլի 2017
Արծվիկն աջակցել է Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել «Եվրատեսիլին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող Արծվիկն աջակցել է ռուսաստանցի Յուլիա Սամոյլովային, ում արգելել են մասնակցել մրցույթին։
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ: