484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
The king’s singers աշխարհահռչակ խումբն իր երգացանկում հայկական երաժշտություն կընդգրկի
17:22
03 Հունիսի 2011

The King’s singers բրիտանական աշխարհահռչակ խումբը մտադիր է հետագայում իր երկացանկում հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն ընդգրկել, ասաց խմբի անդամ Դևիդ Հարլին։

«Ինձ հատկապես հետաքրքրում է հայկական հոգևոր երաժշտությունը։ Կցանկանայի այն լսել և հետագայում օգտագործել»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հարլին։
Երգիչը հույս հայտնեց, որ խմբի՝ Հայաստան կատարած առաջին այցը խթան կհանդիսանա հայկական երաժշտությունն իրենց երգացանկում ընդգրկելու համար։

Ըստ նրա, խմբի երգացանկն, ընդհանուր առմամբ, բավականին մեծ է՝ այն ընդգրկում է 2-ից-3 հազար երաժշտական կոմպոզիցիա՝ սկսած Վերածննդի դարաշրջանից մինչև ժամանակակից փոփ երաժշտություն։

Նշելով իր սեփական նախընտրությունները՝ Հարլին միաժամանակ ընդգծեց, որ անգլիական երաժշտության մեծ երկրպագու է։

The King’s singers խմբի համերգը կանցկացվի այսօր Երևանում և կնշանավորի «Երևանյան հեռանկարներ» միջազգային քսաներորդ երաժշտական փառատոնի բացումը։
Խմբի մասնակից Ջոնաթան Հովարդը հայտնեց, որ այսօր երեկոյան Երևանում կայանալիք համերգը բաղկացած կլինի երեք հիմնական մասից՝ առաջինում ընդգրկված կլինի Վերածննդի դարաշրջանի եվրոպական երաժշտություն, մասնավորապես, կոմպոզիտորներ Օրլանդո Լասո, Ժոսքեն Դեպրեի ստեղծագործությունները։

Երկրորդ մասում կհնչի Փոլ Բրայթոնի հայտնի «Գլուխգործոց» ստեղծագործությունը, իսկ երրորդ մասում ընդգրկված են ժամանակակից հայտնի փոփ երգեր։

The King’s singers բրիտանական հանրաճանաչ ակապելային սեքստետը Գրեմիի մրցանակակիր է, ստեղծվել է 1968 թվականին Քեմբրիջի համալսարանի The king’s college ուսանողների կողմից։ Խումբը հայտնի է ձայների լայն դիապազոնի և բազմաժանր երաժշտության բացառիկ մշակումների կատարումների շնորհիվ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։