484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Եվրատեսիլի հայ մասնակիցն ընդունում է իր հասցեին ուղղված առողջ քննադատությունը. թերթ
14:30
03 Հունիսի 2011

Դյուսելդորֆում կայացած «Եվրատեսիլ-2011» մրցույթի եզրափակիչ փուլ չհասած Էմմին հայտարարել է, որ ընդունում է իր հասցեին ուղղված առողջ քննադատությունը, հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը։

«Տեղյակ եմ սոցիալական կայքերի աժիոտաժներից և երկկողմանի համաձայնություն եմ տվել, այսինքն եղել եմ և լավ կարծիքներ արտահայտողների կողքին, և այն մարդկանց, ովքեր դժգոհություններ են արտահայտել։ Առողջ քննադատությունն ընդունում եմ այնպես, ինչպես որ կա»,- ասել է Էմմին՝ ավելացնելով, որ ավելի մանրամասն կարտահայտվի Եվրատեսիլի մասին առաջիկա մամուլի ասուլիսի ժամանակ։

Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի մասնակցության վեց տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը չներկայացավ եզրափակիչ փուլում։

Այս տարվա մրցույթին Հայաստանի ներկայացուցիչը՝ էստրադային երգչուհի Էմմին, կիսաեզրափակիչ փուլում ելույթ ունեցավ չորրորդ համարի տակ՝ Boom-Boom երգով (երգի երաժշտության հեղինակն է Apricota խումբը, խոսքերինը՝ Սոսի Խանիկյանը, գործիքավորումն իրականացրել է Արա Թորոսյանը), բայց չանցավ մրցույթի եզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակիչ փուլից անմիջապես հետո սոցիալական ցանցերը, ֆորումները ու բլոգներն արձագանքեցին երգչուհու անհաջողությանը։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին 2006թ.-ից։ 2008թ.-ին հայ կատարող Սիրուշոն Եվրատեսիլում չորրորդ տեղը զբաղեցրեց՝ գերազանցելով իր երկրի նախկին ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել նախկին մրցույթներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
11 Դեկտեմբերի 2017
Spice Girls-ի նախկին մենակատարը երգել և խոսել է հայերեն (ՎԻԴԵՈ)
Spice Girls-ի նախկին մենակատար Մել Բի–ն երգել և խոսել է հայերեն։
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս: