480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայ և թուրք հեղինակների սիրողական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում
10:27
25 Մայիսի 2011

Հայ և թուրք հեղինակների կողմից համատեղ նկարահանված սիրողական ֆիլմեր կցուցադրվեն չորեքշաբթի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին միջոցառման կազմակերպիչները:

Նախորդ տարվա ընթացքում նկարահանվել է 5 ֆիլմ, հիմնականում երկու քաղաքների (Գյումրի և Կարս), մարդկանց վերաբերմունքի, երկու հասարակությունների զգացողությունների, հավաքական հիշողությունների մասին:

Բավականին անորոշ ժանրերում ներկայացված ֆիլմերը նկարահանվել են «Դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կինոարվեստի միջոցով առողջ երկխոսության առիթ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների՝ հատկապես Գյումրու և Կարսի համայնքների միջև:

Ծրագրի հովանավորներն են Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, ԱՄՆ Գերման Մարշալ հիմնադրամը, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
Հիմնադրամը:

Ծրագիրն իրագործվում է  Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոնի (Գյումրի) և Կոզա Վիզուալ (Անկարա) կազմակերպության կողմից:
Այս տարվա ընթացքում ֆիլմերի ցուցադրություններ են եղել Գյումրիում, Կարսում, Ստամբուլում, Անկարայում: Երևանում ֆիլմերը ցուցադրվելու են առաջին անգամ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։