478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Պատմություններ խաղաղության և պատերազմի օրերից» ֆիլմը վարձույթում կլինի մայիսի 12-ից
15:15
11 Մայիսի 2011

Մայիսի 12-ից Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հայ հասարակությունը կարող է դիտել «Պատմություններ խաղաղության և պատերազմի օրերից» վավերագրական ֆիլմը, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին տեղեկացրեց ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը:

«Պատմություններ խաղաղության և պատերազմի օրերից» ֆիլմը, որը պատմում է արցախյան պատերազմի մասին, 2007թ.-ին Tribeca Film Festival Վավերագրական ֆիլմերի նյույորքյան կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Նոր անուններ» անվանակարգում: Ֆիլմը ցուցադրվել է միջազգային մի շարք հեռուստաընկերությունների, այդ թվում նաև BBC-ի և ամերիկյան PBS հանրային հեռուստաալիքի եթերում:

«Ֆիլմը երկու մասից է: Առաջին մասում ներկայացված են վավերագրական կադրեր, որոնք նկարահանվել են մարտական գործողությունների ժամանակ 1994թ.-ին Հակոբ Կամար տեղանքում: Երկրորդ մասը պատմում է ֆիլմի առաջին մասում ակամա հերոս դարձած մարդկանց ճակատագրերի մասին պատերազմի ավարտից հետո», - տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմը շատ պարզ է և պատմում է հասարակ զինվորների մասին: «Սա մարդկանց և մարդկային ճակատագրերի մասին պատմող պատմություն է, չունի քաղաքական ենթատեքստ: Ստեղծելով ֆիլմը՝ ես մտածում էի, որ այն կհետաքրքրի միայն նրանց, ովքեր վերապրել են պատերազմը կամ միայն հայկական հասարակությանը: Սակայն ֆիլմը մեծ արձագանք է ստացել ողջ աշխարհում», - ավելացրեց նա:

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի ստեղծումն ուներ երկու պատճառ: «Առաջին հերթին ես ինքս ցանկանում էի հասկանալ, թե ինչու մենք այն ժամանակ սեփական կամքով գնացինք պատերազմելու, չէ՞ որ ոչ ոք չէր ուզում մահանալ: Երկրորդը, մի օր իմ յոթնամյա որդին հարցրեց, թե, արդյո՞ք, ես զինվոր եմ եղել, և ես պատասխան չգտա: Ֆիլմն այս հարցերին պատասխան տալու փորձ է», - ասաց Հովհաննիսյանը:

Ֆիլմի ռեժիսորը 1989թ.-ին մեկնել է Ղարաբաղ՝ որպես զինվորական լրագրող: 1991թ.-ին 21-ամյա Հովհաննիսյանը մասնակցել է վեցօրյա մարտերի Գետաշեն գյուղում, գերեվարվել է, ինչից հետո թողել է լրագրությունն ու ընդհուպ մինչև պատերազմի վերջը՝ 1994թ.-ը արխիվային կադրեր է նկարահանել «իր համար, որպեսզի հասկանա, թե ինչ ենք մենք այստեղ անում, ինչով ենք զբաղվում»:

Նա նշեց, որ իր համար անհասկանալի են Բաքվի հիստերիկ ելույթներն ու ֆիլմի համաշխարհային ցուցադրությունը ձախողելու փորձերը, քանի որ ֆիլմը հակաադրբեջանական բնույթ կամ ազգայնամոլության տարրեր չի կրում:
Նրա խոսքով՝ ֆիլմի ցուցադրությունները ձախողելու ադրբեջանական կողմի բոլոր փորձերը վերջին հաշվով ձախողվեցին, Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանի նամակը չխանգարեց ВВС-ով փրայմ-թայմում ֆիլմի ցուցադրությանը, PBS-ին ուղղված Ամերիկայում բնակվող ադրբեջանցիների դիմումը ևս անօգուտ էր:

«Ֆիլմի հերոսները ատելություն չունեն, քանի որ անհնար է հաղթել ատելությամբ: Հիմնական ուժը, որը պահում էր այդ մարդկանց խրամատներում, անձրևի և ձյան տակ, սերն էր: Սերը ֆիլմի հիմնական մոտիվն է: Ադրբեջանցիները պարզապես չեն հասկանում դա, նրանք չեն հասկանում, որ միայն փողով և զենքով անհնար է հաղթել, անսահման սեր է հարկավոր՝ սեր դեպի հողը», - ասաց նա:

Ֆիլմը ստեղծվել է Bars Media կինոստուդիայում՝ ВВС, PBS, ARTE (Ֆրանսիա), WDR (Գերմանիա) и YLE (Ֆինլանդիա) աջակցությամբ: 1993 թ.-ին հիմնադրված Bars Media ստուդիան այս պահին վավերագրական ֆիլմեր է պատրաստում Աֆրիկայում, Ռուսաստանում և Աֆղանստանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
19 Հուլիսի 2017
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել է McDonald's–ի հետ
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Օսկարը» համեմատել  է McDonald's–ի հետ և առաջարկել է դրա դեմ պատժամիջոցներ ներդնել ՌԴ–ի կողմից։
19:33
18 Հուլիսի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան. (ՎԻԴԵՈ)
Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
16:46
18 Հուլիսի 2017
15–րդ դարի Հրաշափառ Ավետարանը համալրել է Մատենադարանի հավաքածուն (ՖՈՏՈ)
Ձեռագրի հրաշագործ հատկությունների մասին գիտեին շրջանի բոլոր բնակիչները, այդ թվում` հարևան գյուղում ապրած իր նախնիները։
11:00
16 Հուլիսի 2017
Հայտնի են «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
«Ոսկե» և «արծաթե» ծիրանների, ինչպես նաև «Ոսկե ծիրան» XIV միջազգային կինոփառատոնի այլ պատվավոր մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում։
11:25
15 Հուլիսի 2017
Հայաստանը ներկայացնող Էրիկը` միջազգային երաժշտական մրցույթի մրցանակակիր (ՎԻԴԵՈ)
Հայաստանցի 12-ամյա Էրիկ Մկրտչյանը մասնակցել է «Վիտեբսկ 2017» միջազգային մանկական երաժշտական մրցույթին:
11:19
14 Հուլիսի 2017
«Ոսկե ծիրանը»` բարձր ճաշակի և մարդասիրության գաղափարների կրող
Նախօրեին Հայաստանի նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ։  
16:26
13 Հուլիսի 2017
Երևանի և նրա հանճարեղ երաժիշտների մասին բացառիկ ֆիլմի պրեմիերա` մայրաքաղաքում
Տատյանա Դանիլյանցի վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 14-ին:
18:58
11 Հուլիսի 2017
Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
13:23
10 Հուլիսի 2017
Կինեմատոգրաֆի տոն. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (ՖՈՏՈ)
Երևանում կիրակի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։
10:15
10 Հուլիսի 2017
Երևանում նոր աստղեր «վառվեցին» «Ոսկե ծիրանի» մեկնարկի շրջանակում
Հայկական կինոյի երեք հռչակավոր գործիչների աստղերը «վառվեցին» կիրակի Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային 14–րդ կինոփառատոնի բացման շրջանակում։
14:10
09 Հուլիսի 2017
Նոր «Նինո»-ն` Իվետա Մուկուչյանից ու Արամ MP3-ից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել է «Dashterov» նախագծի ևս մի երգ:
10:45
07 Հուլիսի 2017
Երաժշտական «փոթորիկ» է գալիս Դիլիջան
Dilijan Music Fest խորագրով երաժշտական բացառիկ տոն կանցկացվի առաջին անգամ Դիլիջանում: