485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Էմմին երեքշաբթի կպայքարի «Եվրատեսիլի» եզրափակիչ դուրս գալու համար
15:02
10 Մայիսի 2011

Եվրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին Դյուսելդերֆում երեքշաբթի՝ կիսաեզրափակչի առաջին օրը, հանդես կգա Boom-Boom երգով։

Հայ երգչուհին հանդես կգա չորրորդ համարի ներքո։ Մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 14-ին։
Էմմիին զուգընթաց, երեքշաբթի Dusseldorf Arena-ի բեմ դուրս կգան մրցույթի մասնակիցներ Ռուսաստանից, Լեհաստանից, Ալբանիայից, Թուրքիայից, Սերբիայից, Շվեյցարիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Մալթայից, Սան Մարինոյից, Խորվաթիայից, Իսլանդիայից, Հունգարիայից, Պորտուգալիայից։

Մրցույթից առաջ բուքմեյքերական տարբեր գրասենյակներ իրենց կանխատեսումներն են կատարում այս կամ այն մասնակցի հաղթանակի հնարավորությունների վերաբերյալ։ Ընդ որում, կանխատեսումները բազմազան են։
Այսպես, William Hill գրասենյակի վարկանիշի համաձայն, Էմմիի Boom-Boom երգը 25-րդ հորիզոնականում է։ «Մարաֆոն» ռուսական բուքմեյքերական գրասենյակը փոքր-ինչ լավատեսական է իր կանխատեսումներում՝ 100 գործակցով Հայաստանին կանխատեսում են 18-րդ տեղը։

William Hill և Ladbrokes բրիտանական ամենահեղինակավոր գրասենյակները, ռուսական «Մարաֆոնը», ինչպես նաև հայկական «Վիվարոն»  մրցույթի անխոս ֆավորիտ են համարում Ֆրանսիային։ Առաջին եռյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան։

Eurovisiontop.com կայքի անցկացրած հարցման արդյունքներով, հայկական երգը երրորդ տեղում է Մեծ Բրիտանիայից և Հունգարիայից հետո։

Սակայն, ինչպես ցույց է տալիս բազմամյա փորձը, «Եվրատեսիլի» արդյունքները հազվադեպ են կանխատեսելի լինում, իսկ բուքմեյքերների կանխատեսումները գրեթե երբեք չեն արդարանում։
Հայաստանը մրցույթին մասնակցում է արդեն հինգերորդ տարին, և կայուն տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում։ Կարելի է ակնկալել, որ Եվրոպան կտեսնի Էմմիին գոնե մրցույթի եզրափակչում երեքշաբթի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2017
Տիգրան Համասյանն արխիվային բացառիկ տեսագրություն է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Աշխարհահռչակ հայ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկայացրել է An Ancient Observer վերջին ալբոմի «Leninagone» կոմպոզիցիայի նոր տեսահոլովակը։
00:41
05 Դեկտեմբերի 2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տոնեց 20-ամյա հոբելյանը (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 2-ին լրացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 տարին:
14:19
04 Դեկտեմբերի 2017
Հայ փոքրիկները հիացրել են «Կապույտ թռչուն» ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Հայ փոքրիկները պարզապես հիացրել են «Կապույտ թռչուն»  համառուսական մրցույթի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին։
14:43
03 Դեկտեմբերի 2017
Էմոցիաներ պարահրապարակում. Հայ պատանի զույգն անցել է «Ты супер! Танцы» շոուի կիսաեզրափակիչ (ՎԻԴԵՈ)
17-ամյա Դավիթ Այվազյանը և 15-ամյա Աստղիկ Մխիթարյանը հաջողությամբ ելույթ ունեցան «Ты супер! Танцы» շոուի քառորդ եզրափակչում:
19:08
29 Նոյեմբերի 2017
«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին
«Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքը հավակնում է Grammy-2018–ին:
17:42
29 Նոյեմբերի 2017
Աբրահամ Ռուսսոն խոսել է արցախյան բարբառով (ՎԻԴԵՈ)
Instagram սոցցանցի օգտատերը իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգիչը փորձում է նրա հետևից բառեր արտահայտություններ ասել ղարաբաղյան բարբառով։
16:03
29 Նոյեմբերի 2017
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»–ն առաջադրվել է «Grammy 2018»–ի միանգամից երկու անվանակարգերում
Grammy–ի է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»:
20:04
28 Նոյեմբերի 2017
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին` «Grammy 2018»–ի հավակնորդներ
Կոնստանտին Օրբելյանն ու Դմիտրի Խվորոստովսկին առաջադրվել են Grammy–ի։
14:15
28 Նոյեմբերի 2017
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ
Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։
21:59
26 Նոյեմբերի 2017
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում, հաղթեց Ռուսաստանը (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 6–րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2017»–ում։
12:59
25 Նոյեմբերի 2017
Միշել Մստոյանը հուզել է հանդիսատեսին էթնիկ երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Միշել Մստոյանը «Ձայնը» շոուի «Նոկաուտներ» փուլում կատարել է «Լաց մի եղիր» եզդիական ժողովրդական երգերի երաժշտական միքս:
10:00
25 Նոյեմբերի 2017
Չարլի Չապլինի դուստրն ու թոռնուհին կայցելեն Հայաստան. «ՆՈՎՈՍՏԻ–ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորիա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերեն, կայցելեն Հայաստան: