480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրեցի արվեստի գործիչները դեմ են Մինասի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու որոշմանը
14:17
30 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  Գյումրի քաղաքի մշակույթի և արվեստի ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջելով Գյումրիից Երևան չտեղափոխել հայտնի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարները։

 «2010թ.-ին ՀՀ կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան՝ կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար։ Այս իրողությունը, որ իրենց համերկրացու որմնանկարները այսուհետ զարդարելու են ՀՀ Կառավարության շենքը, դրական ընդունեցին գյումրեցիները: Սակայն մնացած որմնանկարները ևս Երևան տեղափոխելու Կառավարության մտադրությունը խիստ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների, ողջ բնակչության շրջանում: Մենք՝ ներքոստորագրողներս, հաստատ վճռականություն ենք հայտնում, որ արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու  և ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները»,- ասվում է նամակում։

Հայաստանի մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրու մի շարք գործարանների տարածքում Մինասի որմնանկարներն ի հայտ են եկել անցած դարի 70-ական թվականներին, որոնք տվյալ ձեռնարկությունների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով են պատվիրել։ 1988թ.-ի երկրաշարժից հետո դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը։

«Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակութային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է։ Մեր բազմաթիվ հանդիպումները և պահանջը Գյումրու քաղաքապետից` Մինասի որմնանկարները վերականգնելու և մեր քաղաքում ցուցադրելու աջակցություն են գտել քաղաքապետի  կողմից, որը  հաստատ  հիմք  է  տալիս  հայտարարելու,   որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում  պահպանելու և ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները»,- ասվում է նամակում։

Անցյալ հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ Մինասի երկու որմնանկարներ կտեղադրվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Նա նշեց, որ Հայաստանի վարչապետի հանձնարարականով` տարբեր վայրերում գտնվող Մինասի որմնանկարների փրկության նպատակով մենք տարբեր կազմակերպությունների ենք դիմել իրենց մոտ դրանք տեղադրելու առաջարկով՝ առաջինն արձագանքել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն (որը կառավարում է «Զվարթնոց» օդանավակայանը)։

ՀՀ տարբեր մարզերում գտնվում են հայտնի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի 15 որմնանկարները։
Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարն (5,5x3մ) արդեն վերականգնվել  և տեղադրվել է հայրենի Ջաջուռ գյուղի թանգարանում: Եվս նույն չափսի երկու որմնանկար վերականգնվել և տեղադրվել են ՀՀ կառավարության շենքում։

Միաժամանակ վարպետի 12 որմնանկարներին կործանման վտանգ է սպառնում, քանի որ դրանք հայտնվել են մասնավոր սեփականատերերին պատկանող մի շարք օբյեկտներում, որոնք ոչ մի կերպ հոգ չեն տանում արվեստի այդ յուրահատուկ տեսակների մասին։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում: