480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Թանգարանային գիշերն» այս տարի Հայաստանում կանցկացվի «Գրավոր ժառանգություն» կարգախոսով
16:48
29 Ապրիլի 2011

Թանգարանային գիշերն այս տարի Հայաստանում կանցկացվի «Գրավոր ժառանգություն» կարգախոսով, ասաց հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
««Թանգարանային գիշեր» ծրագիրը, որն այս տարի կանցկացվի մայիսի 18-ին, կիրականացվի «Գրավոր ժառանգություն» կարգախոսով, այսինքն մենք հնարավորություն կունենանք ցուցադրել թանգարաններում եղած ժառանգությունը և այն հասանելի դարձնել հասարակությանը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը:

Նա ցավով նշեց, որ այսօրվա դրությամբ հայկական գրավոր ժառանգության զգալի մասը պահպանվում է տարբեր թանգարանների արխիվներում: «Մեր պատկերացմամբ, այդ ողջ ժառանգությունը պետք է պահպանվի միայն Մատենադարանում կամ Գրականության և արվեստի թանգարանում»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա, այդ կարգախոսով  «Թանգարանային գիշեր» ծրագրի անցկացման նպատակն է 2012թ.-ին հայկական գրական ժառանգությունը ներկայացնելու  միջոց մշակել, երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը:

Հայաստանը 2012թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի տպագրության 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայկական «Ուրբաթագիրք»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի մեջ: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:
Հոբելյանի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը որպես 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակել:

Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված  տասներկուերորդ քաղաքն է դարձել: Ավելի վաղ այդ տիտղոսին է արժանացել Մադրիդը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու-Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուբլյանան (2010) և Բուենոս-Այրեսը (2011): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
28 Հունիսի 2017
Հայկական ալիք Թուրքիայում. հայկական ժողովրդական երգի տեսահոլովակ է նկարահանվել (ՎԻԴԵՈ)
Թուրքիայում շարունակում է մեծ թափ հավաքել հայկական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
16:27
28 Հունիսի 2017
Հայաստանում մեկնարկում է «Տապ չկա» աննախադեպ մշակութային ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ծրագիրն ուղղված է Երևանի բնակիչների շրջանում «weekend»–ի կուլտուրայի ձևավորմանը և տոնական տրամադրության ապահովմանը:
20:11
27 Հունիսի 2017
Հայոց լեզուն կհնչի Օդեսայի գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
«Օդեսան ընթերցում է։ Օդեսային ընթերցում են» աշխարհում առաջին գրական ֆլեշմոբը կանցկացվի հուլիսի 12–ին Օդոսայում։
14:37
27 Հունիսի 2017
Հայկական փառատոնն ընդգրկվել է ԱՊՀ-ի 2017 թ.-ի լավագույն հնգյակում
EPIC Rock Fest Armenia 2017 տեղի կունենա օգոստոսի 12-ից 13-ին Ծաղկաձորում:
19:50
26 Հունիսի 2017
‹‹Հայաստան ջան››. Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակի պրեմիերա (ՎԻԴԵՈ)
Կայացավ Իվետա Մուկուչյանի ‹‹Հայաստան ջան›› խորագիրը կրող երգի ու տեսահոլովակի պրեմիերան:
11:55
24 Հունիսի 2017
‹‹Քամին զանա›› -ն՝ Իվետա Մուկուչյանի և Արամ MP3-ի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Երգը ‹‹Դաշտերով›› նախագծի մաս է կազմում:  
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը: