478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է դատարանի միջոցով պահանջի դադարեցնել հայկական հուշարձանների ավերումը Ադրբեջանում. փորձագետ
19:19
13 Ապրիլի 2011

Հայաստանը պետական մակարդակով պետք է դիմի միջազգային դատական ատյաններ՝ Ադրբեջանում հայկական պատմամշակութային հուշարձանների հանդեպ վանդալիզմի դադարեցման պահանջով, կարծում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

«Դա մեկ նախարարության գործ չէ, դրանով պետք է զբաղվի պետությունը, առավել ևս, որ նման նախադեպ կա: Օրինակ՝ Հարավային Կիպրոսը մի քանի տարի առաջ շահել է Հյուսիսային Կիպրոսում քրիստոնեական հուշարձանների ոչնչացման հետ կապված փոխհատուցման պահանջով գործը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Ըստ նրա, Հայաստանը պետք է առանձին դատական հայց ներկայացնի յուրաքանչյուր հուշարձանի ոչնչացման համար: Փորձագետը կարծում է, որ նվազագույնը պետք է հայց ներկայացնեն Պաշտպանության նախարարությունը, ԱԳՆ-ն, Մշակույթի նախարարությունը և ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը:

Հայ փորձագետների գնահատականներով, Ադրբեջանում եղել են ավելի քան 10 հազար հայկական պատմամշակութային հուշարձաններ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունն այժմ չկա։

Ամենասարսափելի դեպքերից է դարձել հայկական միջնադարյան բացառիկ խաչքարերի վերացումը Նախիջևանի Հին Ջուղայի հնագույն գերեզմանոցում։ Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ 1998-2005 թվականներին գերեզմանոցն ավերվել և վերածվել է ադրբեջանական զորավարժարանի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան:
18:56
06 Սեպտեմբերի 2017
Այվազովսկու «Քաոս. Աշխարհի արարում» կտավը կցուցադրվի Երևանում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15–ին մեկնարկում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդեսը։