480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների մեծամասնությունը ոչնչացվել է. փորձագետ
15:51
13 Ապրիլի 2011

Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների մեծամասնությունը ոչնչացվել է կամ կիսավեր վիճակում է, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (Research on Armenian Architecture, RAA) ղեկավար Սամվել Կարապետյանը։
Մամուլի ասուլիսի ընթացքում փորձագետը ներկայացրեց RAA ամսագրի հատուկ համարը, որը նվիրված է Ադրբեջանում հայկական հուշարձանների ներկա վիճակին։

«Պարբերականում հրապարակվել են այդ հուշարձանների ներկա վիճակը պատկերող նյութեր, ընդ որում՝ դրանց մեծամասնությունը գաղտնի լուսանկարվել է Ադրբեջանում օտարերկրացիների կողմից»,- ասաց Կարապետյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, ամսագրում օգտագործվել են 2007 թվականին Գյանջա (պատմական անվանումը՝ Գանձակ, խորհրդային տարիներին՝ Կիրովաբադ) և մերձակա գյուղեր այցելած բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Բերլեմոյի տրամադրած բազմաթիվ լուսանկարները։
«Դատելով այդ նկարներից՝ հայկական պատմամշակութային հուշարձանների մեծամասնությունը պայթեցվել է կամ կիսավեր վիճակում է, իսկ պահպանվածներն օգտագործվում են այլ նպատակներով։ Դրանց վրայից հանվել են բոլոր հայալեզու գրառումները»,- ասաց Կարապետյանը։
Փորձագետի խոսքով՝ ամսագրում օգտագործված են լուսանկարներ, որոնք հայթայթել են Ադրբեջանից հայ փախստականները գրեթե դետեկտիվ  ճանապարհով։ «Այդ լուսանկարները հայթայթել են Ադրբեջանի տարածքում գտնվող գյուղերի հայ փախստականները, ովքեր այժմ բնակվում են Կրասնոդարում և Ստավրոպոլում։ Իրենց հայրենի գյուղի կարոտն առնելու այլ տարբերակ չունենալով ՝ նրանք հսկայական գումարներ են վճարում ադրբեջանցիներին, ովքեր գալիս են Ադրբեջան և լուսանկարում հայերի համար նրանց հայրենի տներն ու գյուղերը»,- ավելացրեց նա։

Կարապետյանը նշեց, որ RAA-ն զբաղվում է Ադրբեջանում հայկական հուշարձանների վիճակի ուսումնասիրությամբ դեռևս խորհրդային ժամանակներից։ «Այս ուղղությամբ կատարված առաջին քայլերը մենք արել ենք 70-ականների վերջին, դեռ այն ժամանակ ադրբեջանցիները, օգտվելով կրոնի նկատմամբ խորհրդային դիրքորոշումից, սկսեցին ավերել հայկական եկեղեցիները։ Պատկերացրեք, թե ինչ չափերի հասավ նրանց վանդալիզմը ԽՍՀՄ փլուզումից հետո»,- նշեց փորձագետը։

Կարապետյանն ընդգծեց նաև, որ հայկական հուշարձանները պայթեցվել կամ ավերվել են ռազմական գործողությունների գոտուց շատ հեռու վայրերում։ «Այդ ամենը մի բան է վկայում՝ մեր հարևանը մարդկային քաղաքակրթության թշնամի է»,- ավելացրեց նա։
Կարապետյանը նշեց, որ ամսագրում ներկայացվել են ադրբեջանական վանդալիզմի բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ Ետնասարի (Գետաշեն) պայթեցված տաճարի լուսանկարներ, Ազատ, Կամո գյուղերում ադրբեջանցիների կողմից ավերված եկեղեցիներ, Գանձակում Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարներ, եկեղեցին վերածվել է համերգասրահի։ Կան նաև լուսանկարներ, որոնք արվել են Google արբանյակային ծրագրի օգնությամբ։

Կարապետյանն ավելացրեց, որ պարբերականում ներկայացվել է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության միայն փոքր մասը։

Հայ փորձագետների գնահատականներով, Ադրբեջանում եղել են ավելի քան 10 հազար հայկական պատմամշակութային հուշարձաններ, սակայն դրանց ճնշող մեծամասնությունն այժմ չկա։

Ամենասարսափելի դեպքերից է դարձել հայկական միջնադարյան բացառիկ խաչքարերի վերացումը Նախիջևանի Հին Ջուղայի հնագույն գերեզմանոցում։ Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ 1998-2005 թվականներին գերեզմանոցն ավերվել և վերածվել է ադրբեջանական զորավարժարանի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։