477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ջիվան Գասպարյանը հանդես կգա աշնանը Երևանում իր թոռան և «Մոսկվայի Վիրտուոզների» հետ
15:24
06 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Հայկական դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը, նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի և Վլադիմիր Սպիվակովի գլխավորած «Մոսկվայի Վիրտուոզների» համատեղ համերգն է ծրագրվում անցկացնել աշնանը Երևանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ինքը Ջիվան Գասպարյանը։

«Մարտի 26-ին համերգ է անցկացվել Մոսկվայում, իսկ երևանյան համերգի ամսաթիվը դեռ որոշված չէ... Կարող եմ ասել, որ համերգը կանցկացվի աշնանը։ Ինքը Սպիվակովը նույնպես պետք է ազատ լինի։ Դյուրին չէ Մոսկվայից 40-50 մարդ բերել»,- ասաց Գասպարյանը։
Մաեստրոն լրագրողների հետ կիսեց նաև «Մոսկվայի Վիրտուոզներ» նվագախմբի համերգից ստացած տպավորությունները։

Առաջին հերթին Գասպարյանն ընդգծեց համերգի բարձր մակարդակը և ինքնատիպ գործիքավորումը։
Նա նշեց, որ երկացանկում ընդգրկվեցին ոչ միայն հայ դասական կոմպոզիտորների (Կոմիտաս, Եկմալյան) ստեղծագործություններ և հայկական ժողովրդական մեղեդիներ, այլ նաև եվրոպական դասական երաժշտություն։
Նա նշեց, որ համերգին հիմնականում ներկա են եղել ռուսներ և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։
Վարպետը հայտնեց, որ նվագախմբի հետ ելույթ ունենալու հրավեր է ստացել Վլադիմիր Սպիվակովից Հայաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ։

Պատմելով համերգին իր թոռան մասնակցության մասին՝ նա ընդգծեց, որ Ջիվան Գասպարյան կրտսերը ոչ միայն նրա թոռն է, այլ նաև տաղանդավոր աշակերտ ու երաժիշտ, ով հայտնի է աշխարհի բազամթիվ երկրներում, և հենց դրանով է պայմանավորված Գասպարյան կրտսերի մասնակցությունը համերգներին իր պապի հետ։ 
«Եթե նա տաղանդավոր չլիներ, ես նրան թույլ չէի տա դուդուկը ձեռքը վերցնել»,- ասում է Գասպարյանը թոռան մասին։

Նա ավելացրեց, որ իր առաջիկա ծրագրերի թվում է Ռուսաստանի Նախագահական նվագախմի հետ համերգը, որը կկայանա ապրիլի 29-ին՝ Կրեմլի պալատում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:22
24 Սեպտեմբերի 2017
Comedy club-ի Գարիկները Երևանի մասին երգ են կատարել (ՎԻԴԵՈ)
Հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը ու Գարիկ «Բուլդոգ» Խառլամովը կատարել են «Դեպք Երևանում» երգը:
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո: