483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Ուկրաինայում հայկական կինոյի օրեր» կանցկացվեն Կիևում
10:45
06 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ուկրաինայում հայկական կինոյի օրեր» կանցկացվեն ապրիլի 18-20-ը Կիևի «Ժովտեն» կինոթատրոնում, հաղորդում է Analitika.at.ua կայքը:

Փառատոնի շրջանակներում հայտնի հայ ռեժիսորները կներկայացնեն իրենց աշխատանքները Կիևի հանդիսատեսին:

Հայկական կինոյի փառատոնը կանցնի հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հովանու ներքո:

Փառատոնը կտևի երեք օր: Բացման օրը կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ կինոռեժիսորների, դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փառատոնի շրջանակներում կներկայացվեն հայ կինոռեժիսորների տասը ֆիլմեր, Տիգրան Խզմալյանն ու Կարեն Գրիգորյանը վարպետության դասեր կկազմակերպեն Կիևի բուհերի ուսանողների համար:

Կինոթատրոնի շենքում կկազմակերպվի Կարեն Գրիգորյանի աշխատանքների լուսանկարչական ցուցահանդեսը:

«Ուկրաինայում հայկական կինոյի օրեր» կինոփառատոն է կազմակերպվել Ուկրաինայում 2007 թ.-ի ապրիլի 19-24-ը:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայկական ռեժիսորների գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, կարժամետրաժ ֆիլմեր:

Մասնավորապես՝ Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է», Ատոմ Էգոյանի (Կանադա) «Արարատ», Ռոբերտ Քեշիշյանի (Ֆրանսիա) «Արամ», Սերժ Ավետիքյանի (Ֆրանսիա) «Վերադարձ», ինչպես նաև Արման Երիցյանի «Ողջույն, Ֆելինի», Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկը» և «Անանաս Բանանաս», Նիկի Շերի «Այնտեղ ես աշխարհ տեսա», «Դաշնամուր», Գոռ Մկրտչյանի «Երազանք», Լևոն Պետրոսյանի «Գործազուրկը», Սիրական Աբրոյանի «Սառը ընթրիք» և «Գնացքի մեկնումը» ֆիլմերը:

2007 թ.-ին փառատոնը մեկնարկել է անվանի հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:17
30 Մարտի 2017
Այվազովսկու կտավները «կերգեն» Ջիվան Գասպարյանի դուդուկի ելևէջներով
«Հնչող կտավներ» բացառիկ նախագծի գլխավոր համերգը կկայանա Մոսկվայում:
17:36
30 Մարտի 2017
Առաջարկ է հնչել «Եվրատեսիլ 2017»-ն անցկացնել Հայաստանում
«Եվրատեսիլ 2017»-ը չպետք է անցնի Ուկրաինայում, այլ որևէ ուրիշ երկրում կամ պետք է մեկ տարով հետաձգվի:
16:11
30 Մարտի 2017
Արտյոմ Սեյրանյանը «Ձայնը. երեխաներ-4»–ի ամենավառ կատարողների տասնյակում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13-ամյա Արտյոմ Սեյրանյանի կատարմամբ ռոք-հիթը ներառվել է «Ձայնը. երեխաներ-4» շոուի կույր լսումների ամենավառ և ճանաչված կատարումների տասնյակում:
14:16
30 Մարտի 2017
«Եվրատեսիլի» վրացի մասնակիցը երգել է հայկական ժողովրդական երգ` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թամարա Գաչեչիլաձեն  ընդունել է հայ մասնակից Արծվիկի մարտահրավերը:
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում: