477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա Կրեմլում ՌԴ նախահագական նվագախմբի և Սրետենսկի մենաստանի երգչախմբի հետ
11:49
01 Ապրիլի 2011

Դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը ապրիլի 29-ին Կրեմլի պետական պալատում ելույթ կունենա ՌԴ նախագահական սիմֆոնիկ նվագախմբի և Սրետենսկի մենաստանի երգչախմբի հետ, հաղորդում է miasin.ru կայքը:

2006 թ.-ի դեկտեմբերի 4-ին Կրեմլի պետական պալատում կազմակերպված Ջիվան Գասպարյանի համերգը, որին երաժշտության պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց նաև սիմֆոնիկ մեծ նվագախումբը, «DESILLUSIONIST» ամսագիրը ճանաչեց տարվա լավագույն երաժշտական իրադարձությունը աշխարհում՝ մշակութային ամենանշանակալի տասը նախագծերի թվում:

«2006 թ.-ին համերգին ներկա հանդիսատեսի, ինչպես նաև երաժշտասերների բազմաթիվ խնդրանքներով նախագծի կազմակերպիչները որոշեցին կրկնել լեգենդար երաժշտական նախագիծը՝ «Ջիվան Գասպարյան, Նախագահական սիմֆոնիկ նվագախումբ և Սրետենսկի մենաստանի երգչախումբ՝ երեք լեգենդ մեկ համերգում», - գրում է հրատարակությունը:

Ջիվան Գասպարյանը աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, ողջ աշխարհում վաճառվում են նրա ձայնասկավառակների միլիոնավոր օրինակներ։ Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են Գասպարյանին լավագույն ֆիլմերի երաժշտության ձայնագրման համար։ Արևմտյան հանդիսատեսի շրջանում նա հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոնկարի երաժշտության ձայնագրումից հետո, որտեղ դուդուկը ներդաշնակորեն միաձուլվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողության հետ:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբերի, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Վալերի Գերգիևի, Լայոնել Ռիչիի, Փիթեր Գաբրիելի, Սթինգի, Բրայան Մեյի (Queen) հետ։ Մայքլ Բրուքի հետ Գասպարյանը ձայնագրել է «Black Rock» ալբոմը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան: