484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Արթուր Աբրահամը հանդես կգա Եվրատեսիլ-2011 հայկական երգի հոլովակի գլխավոր դերում
16:11
28 Մարտի 2011

Գերմանահայ հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Boom-Boom երգի տեսահոլովակի հերոս կդառնա: Այդ երգով երգչուհի Էմմին  հանդես կգա Դյուսելդորֆում անցկացվելիք Եվրատեսիլ-2011 մրցույթում:

Երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում Էմմին չհայտնեց հոլովակի սյուժեի մանրամասները՝ նշելով, որ դա անակնկալ է լինելու: «Ասեմ միայն, որ հոլովակը պատրաստ կլինի շաբաթվա ընթացքում: Այն նկարահանվել է Հայաստանում և Գերմանիայում: Տեսահոլովակի ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց Էմմին:

Բացի այդ, նա հայտնեց, որ առաջիկա օրերին կսկսի իր պրոմո-շրջայցը եվրոպական երկրներով:

«Մեր երգն, ընդհանուր առմամբ, ոչնչի մասին է: Դա պարզապես ուրախ, պարելու կանչող երգ է: Հուսով եմ, որ այն միանգամյա չի լինի, և մրցույթից հետո կշարունակի մեզ ուրախացնել»,- ընդգծեց Էմմին:
Երգչուհին նշեց, որ իր գործունեությունը Եվրատեսիլ-2011-ի շրջանակներում նա նվիրում է իր հոր՝ փետրվարին անժամանակ մահացած հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակին:
Էմմիին «Եվրատեսիլ-2011»-ին ուղարկելու մասին որոշումն առանց որևէ ազգային ընտրության ընդունել է ՀՀՀ-ի ղեկավարությունը:

2010 թվականին Էմմին արդեն պայքարել է Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար: Այն ժամանակ նրա գլխավոր մրցակիցն էր Եվա Ռիվասը, ով հաղթեց ազգային ընտրության լարված պայքարի արդյունքում և Եվրատեսիլ-2010-ում զբաղեցրեց յոթերորդ տեղը:

Հայաստանը «Եվրատեսիլ»-ին է մասնակցում 2006 թվականից: 2008 թվականին երգչուհի Սիրուշոն մրցույթում գրավեց չորրորդ տեղը՝ առաջ անցնելով երկիրը ներկայացնող նախորդ երգիչներ Անդրեին ու Հայկոյին, ովքեր ութերորդ տեղն էին զբաղեցրել:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։
18:17
22 Մարտի 2017
Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր։
11:00
19 Մարտի 2017
Արծվիկ. թռիչքիս մեկնարկը տրված է
Արծվիկը Facebook–յան իր էջում ներկայացրել է իր տպավորություններն ու հույզերը եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո։
22:20
18 Մարտի 2017
Տեղի ունեցավ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2017»–ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
14:30
18 Մարտի 2017
Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը պատմել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած իր հարազատների պատմությունը:
15:33
17 Մարտի 2017
Բացառիկ հնարավորություն. «Խոստումը» ֆիլմի երկրպագուները կկարողանան հոլիվուդյան աստղերի հետ անցնել «կարմիր գորգով»
Սերժ Թանգյանը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ստեղծողների հետ կազմակերպել է բարեգործական ակցիա` նվիրված ֆիլմի պրեմիերային, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:  

14:04
17 Մարտի 2017
Արծվիկը ներկայացրել է «Եվրատեսիլի» իր երգի մի հատվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արծվիկը ներկայացրել է իր «Fly with me» երգի տեսահոլովակի մի հատվածը:
17:18
16 Մարտի 2017
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ամուսնացել է հայուհու հետ (ԼՈԻՍԱՆԿԱՐ)
Եվգենի Կիսինը ամուսնացել է իր մանկության ընկերուհու` Կարինե Արզումանովայի հետ:
19:08
13 Մարտի 2017
Սևակ Խանագյանը ներկայացրել է Արցախին նվիրված երգի տեսահոլովակը
Երգը կոչվում է «Այայի երկիր Արցախ»։