486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Պլասիդո Դոմինգոն և Յուրի Բաշմետը ելույթ կունենան Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված համերգի ընթացքում
18:02
16 Մարտի 2011

Պլասիդո Դոմինգոն և Յուրի Բաշմետը ելույթ կունենան Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված համերգի ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

«2011թ.-ի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված մեծ տոնական համերգ տեղի կունենա, որին կմասնակցի Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, համաշխարհային մեծության աստղեր կհրավիրվեն»,- ասաց նա:

Ըստ դիրիժորի, վերջին շրջանում պետությունը հատուկ ուշադրություն է հատկացնում դասական երաժշտությանը:
«Ինչ-որ պահի ինձ մոտ այն տպավորությունն էր ստեղծվել, որ մեր երկրի բարձր արվեստի իրավիճակը վտանգի տակ է գտնվում: Սակայն այժմ տեսնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, ես այլ եզրակացությունների եմ հանգում»,- նշեց Թոփչյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերին նախատեսված է Երևանի միջազգային երաժշտական 5-րդ փառատոնի անցկացման հետաքրքիր ծրագիր, որի շրջանակներում շուրջ 15 ականավոր երաժիշտներ ելույթ կունենան Երևանում:

2010թ.-ի դեկտեմբերին Պլասիդո Դոմինգոն առաջին անգամ համերգով  ելույթ ունեցավ Երևանում՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 11-րդ փառատոնի աշնանային սեզոնի շրջանակներում:
Ավելի վաղ Յուրի Բաշմետը բազմիցս ժամանել է Հայաստան, այդ թվում՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: 2010թ.-ի մարտին երաժիշտը մենահամերգ է ունեցել Երևանում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
20 Փետրվարի 2017
«Պրոժեկտորպերիսհիլթոնը» վերադառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հումորային սիրված քառյակը, որի ինտելեկտուալ միջուկը Գարիկ Մարտիրոսյանն է, նվեր է պատրաստել Կանանց միջազգային օրվան ընդառաջ։
10:15
20 Փետրվարի 2017
Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Կանադայի շքանշանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Կանադայի շքանշանին, որն այդ երկրի քաղաքացիական բարձրագույն մրցանակն է:
16:38
19 Փետրվարի 2017
Արցախի ՈՒՀԱ թիմն անցել է Մոսկվայի և Մերձմոսկվայի կենտրոնական լիգա
Արցախի «Հարսանիքը լեռներում» ՈՒՀԱ թիմը  հերթական հաջողության է հասել ՈՒՀԱ Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգաների փառատոնում:
16:25
19 Փետրվարի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն և Անջելինա Ջոլին կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին պատմող սերիալում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին կնկարահանվեն թուրքական սերիալում:
12:49
19 Փետրվարի 2017
Հայկական ֆոկուսներ ռուսական ալիքով. Ռոման Խալաֆյանը գուշակել է Պոզների հեռախոսի գաղտնաբառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ աճպարարը հաջող ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման ժամանակ:
12:15
19 Փետրվարի 2017
Սիրուշոյի «Դեր Զոր» երգի տեսահոլովակը՝ Անիից, կամ երազանքներն իրականանում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի հայ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է կարճ վավերագրական ֆիլմ, որում պատմել է իր վաղեմի երազանքի մասին:
16:12
17 Փետրվարի 2017
Լեոնիդ Ագուտինը խոստովանել է, որ կարոտում է երևանյան լսարանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը դիմել է տեսաուղերձով երևանյան հանդիսատեսին:
20:23
16 Փետրվարի 2017
Շուտով` պրեմիերա. հայկական հայտնի ֆիլմի աստղը «Բրավո, Վիրտուոզ» ֆիլմում
«Բրավո, Վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 2–ին Երևանում:
13:12
16 Փետրվարի 2017
Հայազգի հինգ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստաշոուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հինգ հայ երեխաներ կմասնակցեն ռուսական «Ձայնը. երեխաներ» նախագծի չորրորդ եթերաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի 17-ին ռուսական Առաջին հեռուստաալիքով։
19:47
15 Փետրվարի 2017
Երևանի մնջախաղի թատրոնն իր տունը ձեռք բերեց
Երևանի մնջախաղի թատրոնը չորեքշաբթի ձեռք բերեց իր տունը։
12:41
14 Փետրվարի 2017
Բեյոնսեի պարողները «Grammy»–ին ելույթ են ունեցել հայ դիզայների զարդերով
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի պարողները «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ կրել են հայ դիզայների զարդեր։
12:38
13 Փետրվարի 2017
Էվա Ոսկանյանը գերել է «Ձայնը» ուկրաինական շոուի ժյուրիի անդամներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Էվա Ոսկանյանը հիանալի ելույթ է ունեցել «կույր լսումների» փուլում։