477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Գողացել են աստղերի ճառագայթները
17:49
16 Մարտի 2011

Անհայտ անձինք գողացել են հայ երկու կինովարպետներ Ռուբեն Մամուլյանի և Անրի Վեռնոյի՝ լատունից պատրաստած աստղերի հատվածները Երևանի Ազնավուրի հրապարակում, հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Աստղերի պատը բացվել է 2010 թվականի հունիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնի առջև հոլիվուդյան Փառքի Պուրակի նմանությամբ։ Առաջին աստղերը պատկանում են աշխարհահռչակ հայ չորս կինոգործիչների՝ հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին և համաշխարհային կինոարվետսում հսկայական ավանդ ներդրած կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին և Անրի Վեռնոյին։

«Մի քանի օր առաջ, ավելի ճիշտ կլինի ասել, երեք-չորս օր առաջ, մեր կինոյի մեծ գործիչներին նվիրված աստղերը պոկել-տարել են։ Աստղերի ճառագայթները չկային, երևի տառերը չի հաջողվել պոկել կամ էլ դրանցով չեն հետաքրքրվել, քանի որ դրանք շատ մանր են հանձնելու համար»,- հինգշաբթի ասաց Ստամբոլցյանը մամուլի ասուլիսի ընթացքում։

Փառատոնի ծրագրերի տնօրենը նշեց, որ փառատոնի կազմակերպիչները մինչ այդ հանել են Փարաջանովի և Բեկնազարյանի աստղերը՝ ամրացնելու նպատակով։

Այս առիթով Ստամբոլցյանը նշեց, որ նման արարքները «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում փառատոնի կազմակերպիչների մոտ ծայրաստիճան հիասթափություն են առաջացնում։
Նա ավելացրեց, որ փառատոնի կազմակերպիչներն այս հարցով դիմել են Ոստիկանություն։
Միաժամանակ Ստամբոլցյանն ընդգծեց, որ սա Հայաստանում մշակութային հուշարձանների նկատմամբ բարբարոսության առաջին դրսևորումը չէ ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան: