484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«ARMMONO-2011» փառատոնը կսկսվի գերմանական մոնոներկայացումով
19:22
11 Մարտի 2011

«ARMMONO-2011» մոնոներկայացումների միջազգային իններորդ փառատոնը Երևանում կբացվի գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմեյրի ելույթով, ով հայ հանդիսատեսի դատին կներկայացնի «Վերթեր» մոնոներկայացումը, հաղորդում է փառատոնի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 3-8-ն անցկացվող «ARMMONO-2011»-ին 17 մոնոներկայացում կներկայացվի Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Եգիպտոսից և Հայաստանից:

Փառատոնի հայկական ծրագրում ներառված են Արամ Հովհաննիսյանի «Արա Գեղեցիկ», Սամվել Բաղինյանի «Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանի «Մարսել», Հասմիկ Վերդյանի «Սևիլուհին...», Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում»..., Գրետա Մեջլումյանի «Ծառերը», Նարեկ Ներսիսյանի «Լյուսիեն Լյուկ» ներկայացումները: Հայկական ծրագրի շրջանակներում հանդես կգան նաև «Միհր» թատրոնի դերասանները «Պիեսներ մահվան մասին շարքով»:
Փառատոնին ելույթ կունենա Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան Յուրի Կրասկովը: Ռուսական ծրագրի մասնակիցներից է նաև Իրինա Եվդոկիմովան՝ «Ոչ ոք» պիեսով:

Փառատոնի միջազգային ծրագրում են ներառվել հետևյալ ներկայացումները՝ Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտությունը» (Ֆրանսիա), Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» (Ֆրանսիա), Գաբրիել Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս», Սամաա Իբրահիմի «Կարմեն» (Եգիպտոս), Բիրուտե Մարի «Ունե» (Լիտվա), Հովարդ Ռիպպի «Ջիմփել հիմարիկը» (Իսրայել):

«ARMMONO» փառատոնը տեղի կունենա հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո՝ Մշակույթի նախարարության և ՀՀ թատերական գործիչների միության աջակցությամբ:


Առաջին անգամ «АРММОНО» միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003թ.-ի սեպտեմբերին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:03
21 Ապրիլի 2017
Հայաստանը նոր բարձունքից. «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկը (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Նկարահանվել է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող տեսաբացիկը:
21:30
19 Ապրիլի 2017
«Վերածնունդ» փառատոնի մեկնարկը տրվեց Գյումրիում
«Վերածնունդ» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացավ չորեքշաբթի Գյումրիում:
18:09
19 Ապրիլի 2017
«Խոստումը» ֆիլմը հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
19:08
18 Ապրիլի 2017
Սոսո Պավլիաշվիլին սոլո է կատարում հայ երաժիշտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է բոլորին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և Instagram–ի իր էջում հրապարակել է տեսանյութ` Սոսո Պավլիաշվիլիի մասնակցությամբ։
18:45
18 Ապրիլի 2017
Ամերիկացի ռեփերը Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ու տեսահոլովակ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկացի ռեփերը ներկայացրել է «1915» տեսահոլովակը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերին։
19:19
17 Ապրիլի 2017
Համացանցում հայտնվել է «Խոստում» ֆիլմի հայերեն թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է «Խոստում» («The Promise») ֆիլմի թրեյլերը հայերեն լեզվով:
14:36
16 Ապրիլի 2017
Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչը հայկական ազգային պար է պարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլ 2017»-ում Գերմանիան ներկայացնող Լևինա Մյուզիքը Երևան կատարած այցի ժամանակ հայկական ազգային պար է ներկայացրել:
17:53
15 Ապրիլի 2017
Արծվիկը «Եվրատեսիլ 2017»-ին հանդես կգա ինտրիգային և էքսպերիմենտալ շոու ծրագրով
Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը:
20:31
14 Ապրիլի 2017
«Եվրատեսիլ 2017»–ում Գերմանիան ներկայացնող Լևինան հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինա Մյուզիքն այցելել է Ծիծեռնակաբերդ:
19:23
14 Ապրիլի 2017
Սիրուշոն և Պռեգոմեշ արծաթյա զարդերը հայտնվել են Vogue-ում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Բրիտանական Vogue ամսագիրն իր նոր ապրիլյան համարում անդրադարձել է հայկական Պռեգոմեշ արծաթյա զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին:
14:30
14 Ապրիլի 2017
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։
19:26
13 Ապրիլի 2017
Քարդաշյան քույրերը Շերի և Բեյլի հետ` «Խոստում» ֆիլմի ցուցադրության ժամանակ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռեալիթի շոուի աստղեր, քույրեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները դերասան Քրիստիան Բեյլի ուղեկցությամբ անցել են կարմիր գորգով: