486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսը բարձր է գնահատում Հայաստանի հետ մշակութային համագործակցության մակարդակը. դեսպան
19:04
02 Մարտի 2011

Բելառուսի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ մշակութային համագործակցության մակարդակը, հայտնեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն:

«Հայ և բելառուս ժողովուրդների միջև ամուր հոգևոր կապը և մշակութային համագործակցության զարգացումը հիմք է ծառայում դրան հաջորդող երկրների միջև առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների համար»,- չորեքշաբթի Միքայել Վաթինյանին «Անիմաևկա-2010» անիմացիոն ֆիլմերի փառատոնի հատուկ մրցանակի հանձնման արարողության ժամանակ լրագրողներին ասաց  Սուխորենկոն:

«Բոժո» անիմացիոն ֆիլմի համար «Անիմաևկա-2010» անիմացիոն փառատոնի ժյուրին երիտասարդ հայ ռեժիսոր Միքայել Վաթինյանին մրցանակ է շնորհել՝ «Ֆիլմի հեղինակային գրաֆիկական լեզուն» անվանակարգում:
Դեսպանը նշեց, որ ամենամյա բելառուսական փառատոնին երիտասարդ հայ ռեժիսորի հաղթանակը մշակութային ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունների ակտիվացման խորհրդանիշներից մեկն է:

«Մենք շատ ուրախ ենք, որ «Անիմաևկա-2010» փառատոնին մասնակցել է հայ ռեժիսորը: Մենք միշտ ուրախ կլինենք բելառուսական մրցույթներին և փառատոներին ընդունել մշակույթի հայ գործիչներին»,- ընդգծեց նա:
Միջոցառման ընթացքում Միքայել Վաթինյանին «Բյուրեղապակյա մատիտ» արձանիկ և դիպլոմ հանձնեցին:
Սուխորենկոն նաև հայտնեց, որ 2011թ.-ին Հայաստանում Բելառուսի Մշակութային օրեր կանցկացվեն:
«Ծրագրվում է Բելառուսի մշակույթի նախարարի այցը Հայաստան և համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրում»,-ասաց նա:

2010թ.-ի սեպտեմբերի 23-30-ը Մոգիլյով քաղաքում և Բելառուսի Հանրապետության Մոգիլյովսկի շրջանում անցել է «Անիմաևկա-2010» անիմացիոն ֆիլմերի միջազգային ХIII փառատոնը:

«Անիմաևկա» անիմացիոն ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնն անցկացվում է 1998թ.-ից: Նպատակն է համաշխարհային անիմացիայի լավագույն ստեղծագործությունների ժողովրդականացումը, աջակցությունը անիմացիոն կինոյին, վերջին տարիներին նկարահանված մուլտֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելը, Բելառուսի Հանրապետության և փառատոնի մասնակից երկրների միջև մշակութային կապերի ամրապնդումը:
2010թ.-ին փառատոնին մասնակցելու համար ներկայացվել է 122 անիմացիոն ֆիլմ՝ աշխարհի 19 երկրի 35 ստուդիաներից: Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Վրաստանը, Դանիան, Ղազախստանը, Չինաստանը, Լատվիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:04
17 Հունվարի 2017
Այվազովսկու 200–ամյակին նվիրված ծավալուն ցուցահանդես կկայանա Երևանում
Աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ծննդյան 200–ամյակին նվիրված ցուցահանդես կկայանա Երևանում։
14:36
16 Հունվարի 2017
Համացանցում հայտնվել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պաշտոնական թիզերն արդեն հայտնվել է համացանցում։
18:13
13 Հունվարի 2017
Ուկրաինական «X ֆակտոր 7» շոուի հաղթող Սևակ Խանաղյանը հայրենակիցներից նման աջակցություն չէր ակնկալում
Ուկրաինական «Х ֆակտոր 7» հեռուստաշոուի հաղթող Սևակ Խանաղյանը խոստովանել է, որ հայրենակիցներից նման ռեզոնանսային աջակցություն չէր սպասում:
15:19
13 Հունվարի 2017
Երևանցի փոքրիկ Մոցարտն ապշեցնում է իր վիրտուոզ նվագով և տաղանդով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկրորդ դասարանի աշակերտ Գառնիկ Մսրյանը Երևանից, ում անվանում են հայ Մոցարտ, ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
11:20
13 Հունվարի 2017
Պատանի արցախցի Միշա Գրիգորյանը երգել է Ագուտինի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատանի արցախցի Միքայել Գրիգորյանը զուգերգով ելույթ է ունեցել ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի հետ։
16:13
11 Հունվարի 2017
Հայտնի է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մոտավոր ամսաթիվը
Հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի` էկրաններ բարձրանալու մոտավոր ամսաթիվը:

20:27
10 Հունվարի 2017
Արամեն համերգ կտա Կրեմլի համերգասրահում
Հայտնի երգիչ Արամեն համերգ կտա Մոսկվայում` Կրեմլի պետական համերգասրահում։
14:43
10 Հունվարի 2017
Կայացել է «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Կյանք ու կռիվ 2` 25 տարի անց» ֆիլմի տեսահոլովակի պրեմիերան:
19:48
09 Հունվարի 2017
Լեոնիդ Ագուտինը համերգ կտա Երևանում
Ռուս հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինը ելույթ կունենա Երևանում։
14:11
09 Հունվարի 2017
«Ոսկե գլոբուս 2017». շոուն և հաղթողները
Հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հաղթահերոսն է դարձել Դեմիեն Շազելի «La la land» մյուզիքլը, որը հաղթել է 7 անվանակարգերում:
12:33
09 Հունվարի 2017
Հայաստանը երգ է փնտրում «Եվրատեսիլ 2017» մրցույթի համար
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ փնտրում են հաղթող երգ «Եվրատեսիլ 2017»-ի համար։
14:52
28 Դեկտեմբերի 2016
Cosmopolitan-ը պատմել է հայ դիզայների հավաքածուի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հեղինակավոր Cosmopolitan ամսագիրը պատմել է երիտասարդ մոսկվաբնակ հայ դիզայներ Նենսի Ավետիսյանի «19152016» հավաքածուի մասին: