478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Սահման» ֆիլմը «Նիկա» ռուսական կինոմրցանակի է հավակնում
18:57
25 Փետրվարի 2011

Հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն ընդգրկվել է «Նիկա 2011» մրցույթի չորս ֆիլմերի թվում, տեղեկացնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը։ 

Տվյալ անվանակարգում ներկայացված 13 ֆիլմերից ընտրված մյուս երեք հավակնորդներն են՝ լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» և ադրբեջանցի ռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները:
Մամուլի հաղորդագրության համաձայն, «Նիկա 2011» ազգային կինոմրցանակի ժյուրիի նախագահ Ալեքսեյ Բատալովն անձամբ է հրավեր ուղարկել Խաչատրյանին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որը կկայանա ապրիլի 7-ին՝ Մոսկվայում։

«Սահման» ֆիլմը ազգամիջյան հակամարտությունների, մարդկանց և ժողովուրդների բաժանող սահմանների էության վավերագրական-պոետիկ մտորում է, որը նկարահանել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Պատմության կենտրոնում է սահմանամերձ ֆերման, իսկ գլխավոր «հերոսը» գոմեշն է: 
2009թ.-ին կինոնկարն արժանացել է «Կինոշոկ» ԱՊՀ և Մեծ Բալթյան երկրների 18-րդ բաց փառատոնի լավագույն ռեժիսուրայի մրցանակին, իսկ անցած տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) միջազգային կինոփառատոնին Խաչատրյանի «Սահման» ֆիլմը FIPRESCI կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակն է ստացել:
«Սահման» ֆիլմի պրեմիերան մեծ հաջողությամբ է անցել ԱՄՆ-ում, Իսրայելում, Ռուսաստանում, Էստոնիայում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
21 Օգոստոսի 2017
Հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանում
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
19:55
13 Օգոստոսի 2017
Ռոքերները «պայթեցրել» են Ծաղկաձորը (ՖՈՏՈ)
Ծաղկաձորում օգոստոսի 12-13-ին անցկացվում է EPIC Rock Fest 2017 բացօթյա առաջին մեծածավալ հայկական ռոք-փառատոնը:
14:37
07 Օգոստոսի 2017
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
13:32
06 Օգոստոսի 2017
Դասականից մինչև ժամանակակից. հրապարակի երգող շատրվանները նոր երգացանկ ունեն
Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը:
20:26
03 Օգոստոսի 2017
Անդրեն ներկայացրել է «Ես կդառնամ» երգը (ԱՈՒԴԻՈ)
Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն հինգշաբթի ներկայացրել է «Ես կդառնամ» երգը։
19:45
03 Օգոստոսի 2017
Կոնստանտին Օրբելյանը` Օպերայի ակադեմիական թատրոնի տնօրեն
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն։
20:03
31 Հուլիսի 2017
«Ֆրեսկո» փառատոն. բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ Երևանում և մարզերում
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը կմեկնարկի Հայաստանում օգոստոսի 25–ից։
15:37
31 Հուլիսի 2017
Սուրբ Աստվածածին եկեղեցու եզակի որմնանկարներն անհետացման վտանգի տակ են. փորձագետ
Որմնանկարները թվագրվում են 17 -րդ դարի վերջին և 18-րդ  դարի սկզբին, իսկ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի վերջին:
20:00
28 Հուլիսի 2017
Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
11:31
27 Հուլիսի 2017
Բոլիվուդի կինեմատոգրաֆիստներն առաջին անգամ ֆիլմ են նկարահանում Հայաստանում
Հնդկաստանից ժամանած մի խումբ կինեմատոգրաֆիստներ Հայաստանում նկարահանում են լիամետրաժ ֆիլմ:
13:35
26 Հուլիսի 2017
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»–ի անցկացման վայրը
Հայտնի է, թե որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ 2018» մրցույթը։
12:50
23 Հուլիսի 2017
‹‹Ծիրանի ծառ›› երգը՝ Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում է հայտնվել Արամ MP3-ի նորովի մեկնաբանությամբ ‹‹Ծիրանի ծառ›› ժողովրդական երգը: