480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական «Տաշիր 2011» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Մոսկվայում
14:55
22 Փետրվարի 2011

Սփյուռքում հայկական շոու բիզնեսի բնագավառում «Տաշիր 2011» համահայկական ազգային ամենամյա հինգերորդ մրցանակաբաշխությունը կանցկացվի ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում, հայտնեց  «Tashir Media»-ի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը:

«Միջոցառումը կտարբերվի նախորդ միջոցառումներից և խոստանում է դառնալ ամենավառ իրադարձություններից մեկը Մոսկվայի և ամբողջ աշխարհի սփյուռքահայության երաժշտական կյանքում»,- երեքշաբթի հայտարարեց Սաղաթելյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Համերգի կազմակերպիչներն անմոռանալի շոու և բոլորովին նոր որակ են խոստանում:
Նրա խոսքով՝ հեռուստադիտողին կհրամցվի բացառիկ համերգային ծրագիր, հումորային համարներ և անակնկալներ, որոնցով աչքի է ընկնում լայնամասշտաբ և հեռուստադիտողի մեծ ճանաչումը վայելող «Տաշիր» մրցանակաբաշխությունը:

«Արարողությունն այս տարի երկու հիմնական նպատակ է ունենալու: Առաջին հերթին, մենք կպատվենք հայկական շոու բիզնեսի ականավոր գործիչներին ոլորտի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Իսկ երկրորդ ուղղությունը՝ «Տարվա ճեղքում» մրցանակի հանձնումն է, ըստ հանդիսատեսի, հայկական շոու բիզնեսում լավագույն սկսնակ արտիստին»,- ասաց Սաղաթելյանը:

«Tashir Media»-ի գլխավոր պրոդյուսերը հայտնեց նաև, որ այս տարի «Տարվա ճեղքում» անվանակարգի հաղթողը կորոշվի SMS-հաղորդագրության արդյունքում, որը մեկնարկում է արդեն չորեքշաբթի՝ փետրվարի 23-ին:
«Անվանակարգում ներկայացվել են ինը, մեր կարծիքով, ամենախոստումնալից և հեռանկարային երիտասարդ աստղեր՝ Արթուր Բեսթ, Լայաննա, Մարտին Մկրտչյան, Միհրան Ծառուկյան, Նաստյա, Սարգիս Ավետիսյան, Սիդնի, Սոնյա, Սյուզի Մելիքյան: SMS-հաղորդագրության միջոցով կորոշվեն նրանցից երեքը, որոնք կմասնակցեն գալա համերգին, իսկ այնտեղ արդեն ուղիղ եթերում կրկին SMS-հաղորդագրության միջոցով կընտրվի հաղթողը»,- ասաց նա:

Սաղաթելյանը հայտնեց, որ հատուկ այդ քվեարկության համար սահմանվել է ԱՊՀ ողջ տարածքում միասնական հեռախոսահամար հեռուստադիտողները կարող են մասնակցի համարով SMS ուղարկել 4447 համարին: Քվեարկության ակտիվ տասը մասնակիցները Կրեմլի պալատում համերգի տոմսեր կստանան, իսկ նրանցից ամենաակտիվը կարժանանա Մալդիվյան կղզիներ մեկնելու տոմս՝ երկու անձի համար:

«Տաշիր 2011» ազգային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ներկայացված են Թաթա Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Էմմին, Լյուսինան, հայկական, ռուսական և համաշխարհային էստրադայի այլ երաժիշտներ և կատարողներ:

Սաղաթելյանն ավելացրեց, որ բացի գլխավոր մրցանակից՝ «Տաշիր 2011» սիմվոլիկ արձանիկներից, անվանակարգերի հաղթողներին սպասում են նաև խոշոր մրցանակներ՝ միաժամանակ զերծ մնալով մանրամասներից:

«Տաշիր 2011» ազգային մրցանակաբաշխության հաղորդավարներ կլինեն Գարիկ Մարտիրոսյանը, Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը, Օքսանա Ֆյոդորովան, ռուսական հեռուստատեսության այլ աստղեր:
«Մրցանակաբաշխությանն առաջին անգամ լրիվ կազմով կմասնակցի նաև Comedy Production՝ «Comedy Club», «Наша Russia» նախագծերի մասնակիցները և այլոք»,- ավելացրեց Սաղաթելյանը:
«Տաշիր 2011» հինգերորդ մրցանակաբաշխության ևս մեկ առանձնահատկությունն այն կլինի, որ արարողությունը կհեռարձակվի ոչ թե Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, այլ «Արմենիա TV» հեռուստաալիքով: «Մենք փոխել ենք մեր ձևաչափը, բնականաբար, փոխել ենք նաև հեռուստատեսությունը, թեև պետք է նշեմ, որ երկու ալիքներն էլ յուրովի լավն են»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
20 Հունիսի 2017
Հայտնի է Երևանում «Գայանե» բալետի տապալման մեղավորը
ՀՀ մշակույթի նախարարը հրապարակել է «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավորի անունը։

19:32
14 Հունիսի 2017
Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախումբը համերգ կտա Երևանում
Երևանում կկայանա Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի համերգը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսևի ղեկավարությամբ։
21:05
09 Հունիսի 2017
Երևանում «Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտները կպատժվեն. փոխտնօրեն
«Գայանե» բալետի տապալման մեջ մեղավոր երաժիշտներն անպայման կպատժվեն։
11:40
09 Հունիսի 2017
Ռեփեր Տիմատին ելույթ ունեցավ Երևանում հայկական եռագույնով (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանցի անվանի ռեփեր Տիմատիի համերգը կայացավ նախօրեին Հանրապետության հրապարակում։
16:29
06 Հունիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է
Արկադի Վոլոդոսի երևանյան համերգը տեղափոխվել է:
18:57
05 Հունիսի 2017
Համր կինո, կինո բաց երկնքի տակ և նոր «աստղեր». «Ոսկե ծիրան»–ին սպասելիս
14-րդ անգամ կանցկացվի կինոյի բնագավառում ամառային վառ միջոցառումներից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:
18:56
04 Հունիսի 2017
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմել է դժբախտ սիրո մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել:
15:13
03 Հունիսի 2017
Սերժ Թանկյանը մտադիր է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում
System of a Down ամերիկյան հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծրագրում է երաժշտական փառատոն կազմակերպել Հայաստանում:
12:28
02 Հունիսի 2017
Իրանցի ռեժիսորի ֆիլմում իրանուհիների փոխարեն հայ կանայք են նկարահանվել
Ռեժիսոր Ջալիլ Սամանի «Նաֆաս» (Շնչառություն) ֆիլմն իսկական բում է առաջացրել Իրանում։
17:35
30 Մայիսի 2017
Հայտնի ջազմեն Ավիշայ Քոենը վայելում է Հայաստանում գտնվելու յուրաքանչյուր պահն ու անակնկալ է խոստանում
Ամենահայտնի և ազդեցիկ ջազային երաժիշտներից մեկը` վիրտուոզ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, գործիքավորող, վոկալիստ, ծագումով հրեա Ավիշայ Քոենը Երևանում է
14:34
29 Մայիսի 2017
Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը հանդես կգա Երևանում
«Երևանյան հեռանկարներ»  8-րդ երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Արկադի Վոլոդոսը:
14:27
29 Մայիսի 2017
Էստլունդի «Քառակուսի» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պեդրո Ալմադովարն ու նրա ժյուրին կայացրեցին իրենց դատավճիռը։