477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի երաժիշտ Վենգերովին ոգևորել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական նվագախմբի ստեղծման փաստը
17:09
21 Փետրվարի 2011

Ականավոր ժամանակակից ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը Երևանում հայտարարեց, թե  հպարտություն է զգում այն հանգամանքից, որ Հայաստանում է ձևավորվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին  Մանկական կամերային լարային նվագախումբը։

Մանկական կամերային նվագախումբը ստեղծվել է Հայաստանում 2010 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ԱրմենՏել» ընկերության (Beeline) աջակցությամբ Երեխաների իրավունքների կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս հիանալի նվագախումբը բաղկացած է Հայաստանի աստղերից։ Դա Հայաստանի հպարտությունն է, ձեր հպարտությունը, և ես նույնպես արդեն հպարտ եմ, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երեխաներ կան։ Օրերս ես նրանց հետ փորձ եմ անցկացրել։ Սքանչելի երեխաներ են։ Նրանք շատ աշխատասեր են»,- երկուշաբթի ասաց Վենգերովը հայ լրագրողներին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական լարային նվագախմբի հետ վարպետության դասերի մեկնարկից առաջ։

Երաժիշտն ասաց, որ Հայաստան է եկել Մանկական կամերային և Պետական երիտասարդական նվագախմբերի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով և ընդգծեց, որ հետագայում մտադիր է շարունակել համագործակցությունն այդ նվագախմբերի հետ։

Վենգերովը վարպետության դասեր անցկացրեց նվագախմբի հետ որպես դիրիժոր։ Դասի շրջանակներում պատանի երաժիշտները նրա գլխավորությամբ նվագեցին արգենտինացի հայտնի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի «Տանգոն»։
Գովելով պատանի երաժիշտներին աշխատասիրության համար՝ դիրիժորը վառ գույներով նկարագրեց տանգոյի էությունը, որը կանանց հետ արգենտինացիների ծանոթության հիմնական ձևն է։

Այնուհետև Վենգերովն անձամբ պարային մի քանի պա ցուցադրեց իր ընկերուհի Օլգայի հետ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճներից մեկում անցկացված վարպետության դասի ողջ մթնոլորտը լցված էր երաժշտության նկատմամբ սիրով և իսկական արգենտինյան տանգոյի ոգով։
Մաքսիմ Վենգերովն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում փետրվարի 22-ին Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ։ Ծրագրում կհնչեն Ռիմսկի Կորսակովի և Սիբելիուսի ստեղծագործությունները։

Մաքսիմ Վենգերովը ժամանակակից առավել դինամիկ և բազմակողմանի երաժիշտներից է։ Աշխարհահռչակ ջութակահար լինելով՝ նա բազմիցս ելույթ է ունեցել համաշխարհային բեմերում հայտնի դիրիժորների ղեկավարությամբ և համագործակցել լավագույն երաժիշտների և նվագախմբերի հետ։
Վենգերովը միջազգային մի շարք երաժշտական մրցանակների դափնեկիր է, հեղինակավոր պարգևների մրցանակակիր, որոնց թվում են՝ երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle,  Academie du Disque  Victoires de la Musique,  Siena Prize of the Accademia Musicale,  երկու Diapason d’Or,  RTL d’OR, Grand Prix Des Discophiles, Ritmo.
Նրա մասնակցությամբ նկարահանվել են բազմաթիվ երաժշտական ֆիլմեր։
1997 թվականից Վենգերովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
23 Սեպտեմբերի 2017
Հղի Անահիտ Պողոսյանը և «Ձայնը» շոուի զարմացած ժյուրին (ՎԻԴԵՈ )
26-ամյա Անահիտ Պողոսյանը զարմացրել է «Ձայնը» շոուի ժյուրիին «Կույր լսումներում»:
20:11
22 Սեպտեմբերի 2017
Իոսիֆ Կոբզոն. Հայաստանում ինձ հյուր չեմ զգում
Համերգի ժամանակ Կոբզոնը կկատարի 20–րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
17:11
20 Սեպտեմբերի 2017
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
13:52
20 Սեպտեմբերի 2017
Աշխարհահռչակ օպերային երգչուհին առաջին անգամ մենահամերգ կտա Երևանում (ՖՈՏՈ)
Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
20:51
16 Սեպտեմբերի 2017
Շերը երգել է ռեփեր Future–ի հետ Gap–ի գովազդում (ՎԻԴԵՈ)
Շերը երգել է հայտնի ռեփեր Future–ի հետ Gap հայտնի ամերիկյան ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում։
19:59
15 Սեպտեմբերի 2017
«Պատերազմի հետքերը». Արցախի մասին պատմող գերմանացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Երևանում
Ֆիլմը նկարահանվել է մոտ տասը տարի առաջ այն վայրերում, ուր դեռ թարմ էին պատերազմի հետքերը:
16:28
15 Սեպտեմբերի 2017
Հաղթանակս նվիրում եմ Արցախին. Էռնա Միր (ՖՈՏՈ)
«Նոր ալիք» միջազգային մրցույթի  հաղթող Էրնա Միրը լուսանկար է հրապարակել և նշել, որ հաղթանակը նվիրում է իր երկրին։
10:22
14 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը հաղթել է «Նոր ալիք 2017» մրցույթում
Սոչիում գիշերն ավարտվեց «Նոր ալիք 0217» մրցույթի երրորդ եզրափակիչ մրցութային օրը։
21:16
13 Սեպտեմբերի 2017
Գարիկ Մարտիրոսյանը չկարողացավ հայտարարել Comedy Club–ի նոր հաղորդավարի անունը (ՎԻԴԵՈ)
Սկսվում է հումորային Comedy Club հաղորդման նոր եթերաշրջանը։
00:31
12 Սեպտեմբերի 2017
Էռնա Միրը ցնցել է «Նոր ալիքի» հանդիսատեսին ու ժյուրիին «Իմ Հայաստան» երգի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ժյուրիի բոլոր անդամները Էռնային տվել են ամենաբարձր գնահատականը` 11 միավոր։
14:25
11 Սեպտեմբերի 2017
«Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո (ՎԻԴԵՈ)
«Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը առաջատարի դիրքում է առաջին մրցութային օրվանից հետո:
17:13
09 Սեպտեմբերի 2017
Լույս է տեսել Ջորջ Մայքլի առաջին հետմահու սինգլը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի առաջին հետմահու կոմպոզիցիան: