483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի երաժիշտ Մաքսիմ Վենգերովը խոստանում է մենահամերգ ունենալ Երևանում
17:10
18 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ականավոր ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը հույս ունի մենահամերգով հանդես գալ Երևանում՝ Հայաստան կատարելիք իր հաջորդ այցի ընթացքում։

Վենգերովն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում փետրվարի 22-ին, բայց այս անգամ հանդես կգա որպես դիրիժոր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Ծրագրում կհնչեն Ռիմսկի Կորսակովի և Սիբելիուսի ստեղծագործությունները։

«Անշուշտ, այս համերգը նվիրված է սիմֆոնիկ երաժշտությանը, և մենք հիանալի ծրագիր ունենք, բայց վերջում մի փոքրիկ բիս է հնարավոր։ Ես հույս ունեմ, որ հետագայում ավելի մեծ, ջութակի ծրագրով կժամանեմ»,- ուրբաթ հայ լրագրողներին ասաց Վենգերովը։

Նա հայտնեց, որ Երևան է ժամանել Ստրադիվարիուսի իր անբաժան ջութակով։
Երաժիշտը նշեց, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի երաժիշտների շրջանում և կատակով նշեց, որ քառորդ մասով իրեն հայ է համարում։

Նա նաև բարձր գնահատեց հայկական երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանին անվանելով հանճարեղ կոմպոզիտոր և հույս հայտնեց, որ կկատարի նրա ստեղծագործությունները։

Մաքսիմ Վենգերովը ժամանակակից առավել դինամիկ և բազմակողմանի երաժիշտներից է։ Աշխարհահռչակ ջութակահար լինելով՝ նա բազմիցս ելույթ է ունեցել համաշխարհային բեմերում հայտնի դիրիժորների ղեկավարությամբ և համագործակցել լավագույն երաժիշտների և նվագախմբերի հետ։
Վենգերովը միջազգային մի շարք երաժշտական մրցանակների դափնեկիր է, հեղինակավոր պարգևների մրցանակակիր, որոնց թվում են՝ երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle,  Academie du Disque  Victoires de la Musique,  Siena Prize of the Accademia Musicale,  երկու Diapason d’Or,  RTL d’OR, Grand Prix Des Discophiles, Ritmo.
Նրա մասնակցությամբ նկարահանվել են բազմաթիվ երաժշտական ֆիլմեր։
1997 թվականից Վենգերովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:27
29 Մարտի 2017
Սարյանը, Մինասը և «հայկական Ռաֆայելը»` Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառին» (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայ ականավոր նկարիչների աշխատանքները կներկայացվեն Սանկտ Պետերբուրգի «Ավանդույթների ծառ» ցուցահանդեսում։
18:31
29 Մարտի 2017
Super Saqo–ի և Սպիտակցի Հայկոյի երգն ամենաորոնվողն է Թուրքիայում Shazam–ի օգնությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Super Saqo – Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո) դուետի «Մի գնա» երգը դարձել է Թուրքիայում Shazam հավելվածով ամենաորոնվող կատարումը։
18:44
28 Մարտի 2017
Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջատար է այդ մրցույթի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
13:58
27 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնող Հովիկը երգել է հայերեն` ընդունելով Արծվիկի մարտահրավերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ Հովիկ Դեմիրճյանը, ով կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգ միջազգային մրցույթում, ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
13:40
27 Մարտի 2017
Լեոնիդ Ագուտին. շնորհակալություն, հնագույն Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինը ներկայացրել է իր տպավորությունները նախօրեին Երևանում կայացած համերգից հետո։
20:41
26 Մարտի 2017
10-ամյա Լևոն Գալստյանը ցնցել է ժյուրիին և արժանացել «Ձայնը. երեխաներ» շուոի հանդիսատեսի բուռն ծափողջույններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-ամյա Լևոն Գալստյանը հիացրել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ 4» հեռուստաշոուի ժյուրիին:
19:15
26 Մարտի 2017
Սերժ Թանգյանը կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերժ Թանգյանը կատարել է աշխարհահռչակ Game of Thrones հեռուստասերիալի սաունդթրեքը:
18:16
26 Մարտի 2017
Հայ եղբայրներն ակրոբատիկայի մոգական համար են ներկայացրել «Փառքի րոպե» շոուում և անցել են հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եղբայրներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ակրոբատիկ համար են ներկայացրել «Փառքի րոպե» ռուսական շոուի ընթացքում:
15:33
25 Մարտի 2017
We will rock them. Երևանում մեկնարկել է «Music Drive Festival»-ը
Ուրբաթ Երևանում մեկնարկել է բացառիկ միջազգային երաժշտական «Music Drive Festival» փառատոնը:
16:15
24 Մարտի 2017
Հայ հնագետը հայտնաբերել է փարավոն Թութանհամոնի տատիկի արձանը
Թագուհի Տիայի՝ եգիպտական փարավոն Տուտանհամոնի տատիկի արձանը հայտնաբերվել է նրա ամուսնու՝ փարավոն Ամենհոտեպ III-ի դամբարանում:
20:40
22 Մարտի 2017
«Եվրատեսիլում» Գերմանիայի ներկայացուցիչն ընդունել է Արծվիկի մարտահրավերն ու հայերեն է երգել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եվրատեսիլում» Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը ընդունել է Արծվիկի մարտահրավերը։
19:26
22 Մարտի 2017
Արծվիկը մարտահրավեր է նետել «Եվրատեսիլի» մյուս մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Արծվիկը կոչով դիմել է մրցույթի մյուս մասնակիցներին։