480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ջութակահար Վենգերովը հերքել է իր կարիերայի ավարտի վերաբերյալ լուրերը
15:49
18 Փետրվարի 2011

Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը հերքել է լուրերը ջութակահարի իր կարիերայի ավարտի մասին։

«Երեք տարի առաջ «Sunday Times»-ում նման հոդված է լույս տեսել։ Ցավոք, դա իմ հարցազրույցի սխալ մեկնաբանումն էր։ Ես չեմ կարող ասել, որ դադարեցնում եմ իմ երաժշտական գործունեությունը։ Դա նույնն է, ինչ ասել, թե ես հրաժարվում եմ խոսել իմ մայրենի լեզվով՝ ռուսերենով։ Դա իմ մայրիկի լեզուն է... Եվ ջութակն էլ միշտ ինձ հետ կլինի»,- ասաց Վենգերովը հայ լրագրողներին։

Երաժիշտն ավելացրեց նաև, որ ոչ միայն միշտ նվագել է և կնվագի ջութակ, այլ փորձեր է կատարել նաև ջութակի էլեկտրոնային տեսակի հետ։ Վենգերովը հայտնեց նաև, որ չորս տարի ջութակի դասընթացներ է տվել գերմանական համալսարաններից մեկում։

«Ես չէի ցանկանա ինքս ինձ որևէ սահմանների մեջ դնել, որովհետև ինձ համար դիրիժորությունը երաժիշտների հետ շփման միջոց է։ Ջութակահարի գործունեությունը հիանալի է, բայց բավականին միայնակ։ Բեմ ես դուրս գալիս և հեռանում ես, իսկ այդպես ես հնարավորություն ունեմ կիսելու ուրախությունս երաժիշտների հետ, կիսել իմացածս»,- ասաց երաժիշտը՝ մեկնաբանելով նաև դիրիժորի իր գործունեությունը։

Ականավոր ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում փետրվարի 22-ին։

Մաքսիմ Վենգերովը ժամանակակից առավել դինամիկ և բազմակողմանի երաժիշտներից է։ Աշխարհահռչակ ջութակահար լինելով՝ նա բազմիցս ելույթ է ունեցել համաշխարհային բեմերում հայտնի դիրիժորների ղեկավարությամբ և համագործակցել լավագույն երաժիշտների և նվագախմբերի հետ։

Վենգերովը միջազգային մի շարք երաժշտական մրցանակների դափնեկիր է, հեղինակավոր պարգևների մրցանակակիր, որոնց թվում են՝ երկու Grammy, չորս Gramophone Award UK, չորս Edison Award, երկու Echo Klassik Award, Amadeus Prize Best Recording, Brit Award, Prix de la Nouvelle,  Academie du Disque  Victoires de la Musique,  Siena Prize of the Accademia Musicale,  երկու Diapason d’Or,  RTL d’OR, Grand Prix Des Discophiles, Ritmo.
Նրա մասնակցությամբ նկարահանվել են բազմաթիվ երաժշտական ֆիլմեր։
1997 թվականից Վենգերովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
30 Նոյեմբերի 2016
Իոսիֆ Կոբզոնը Երևանում կներկայացնի «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգերը»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ելույթ կունենա Երևանում «Հայ մեծ կոմպոզիտորների սիրված երգեր» բարեգործական մենահամերգով:
12:00
29 Նոյեմբերի 2016
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում
Սիրիահայ ռեժիսորի ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը։
14:34
28 Նոյեմբերի 2016
Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն «երկրաշարժ» է առաջացրել Երևանում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել:
12:24
28 Նոյեմբերի 2016
Երևանում տեղի կունենա «Maria de Buenos Aires» հայտնի օպերա տանգոյի պրեմիերան
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Աստոր Պիացոլային «Maria de Buenos Aires» օպերա տանգոն:
19:10
25 Նոյեմբերի 2016
Ադելը հեռանում է բեմից
Մեր օրերի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը` Ադելը, որոշել է ժամանակավոր հեռանալ բեմից։
19:24
24 Նոյեմբերի 2016
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի նոր մուլտֆիլմի հերոսուհիներից մեկին
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան հնչյունավորել է Disney կինոստուդիայի «Մոանա» նոր անիմացիոն ֆիլմի հերոսուհիներից մեկին։
13:24
23 Նոյեմբերի 2016
«Վերջին բնակիչը» հայկական ֆիլմը կարող է առաջադրվել «Ոսկե գլոբուսի»
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կարող է պայքարել «Ոսկե Գլոբուսի» համար:
20:43
21 Նոյեմբերի 2016
Սելենա Գոմեսի երգի` հայ ռեժիսորի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Ալեք Քեշիշյանի` Սելենա Գոմեսի երգի տեսահոլովակն ավելի քան 180 մլն դիտում է հավաքել Համացանցում։
22:21
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը «Մանկական Եվրատեսիլում» զբաղեցրեց երկրորդ տեղը՝ մի քանի միավորով զիջելով Վրաստանի ներկայացուցչին
Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը Մալթայում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի արդյունքներով զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը:
20:27
20 Նոյեմբերի 2016
«Մանկական Եվրատեսիլ 2016» մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը
Համացանում հայտնվել է «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում հայկական դուետի ելույթի տեսանյութը:
19:34
20 Նոյեմբերի 2016
Հայկական դուետը հիանալի ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Մալթայում
Հայ պատանի երգչուհիներ Մերի Վարդանյանը և Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի մրցութային ծրագրի առաջին մասում:
17:51
20 Նոյեմբերի 2016
Լեպսի՝ համերգի ժամանակ վայր ընկնելու տեսագրությունը հայտնվել է Համացանցում
YouTube-ում հայտնվել է ռուսական էստրադային էրգիչ Գրիգորի Լեպսի համերգի տեսագրությունը: